38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քրդերը ջախջախել են թուրքերին Իրաքում

Քրդերը ջախջախել են թուրքերին Իրաքում
16.02.2021 | 21:16

Փետրվարի 16-ին Իրաքի հյուսիսում քրդական Էրբիլ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ, որոնց թվում կա նաև ԱՄՆ զինծառայող։ Հրթիռային հարվածները հասցվել են օդանավակայից ոչ հեռու, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է հարձակումը, անվանելով այն «դաժան բռնության ակտ»։ Նա քրդական ինքնավարության առաջնորդ Բարզանիին խոստացել է ԱՄՆ աջակցությունը տեղի ունեցածի հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։


Մինչ այդ Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում 13 թուրք քաղաքացիների սպանության մասին, որոնց ՔԱԿ (PKK) գրոհայինները գերի էին վերցրել 2015-ին։ «Եթե թուրք քաղաքացիների գերի լինելու մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա մենք խստրեն դատապարտում ենք այդ իրադարձությունը», ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։


Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդը երկուշաբթի հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է թուրքական կողմի բողոքը «ահաբեկիչների կողմից թուրք քաղաքացիների գերեվարման և սպանության մասով Վաշինգտոնի արձագանքի» վերաբերյալ։ Վաշինգտոնին քննադատել է նաեւ Էրդողանը, մեղադրելով «ՔԱԿ ահաբեկիչներին և այդ կազմակերպության սիրիական թևին աջակցելու մեջ»։


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, հաղորդում են Պետդեպարտամենտում։ Զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների կարևորությունը, ահաբեկչության դեմ պայքարում երկու կողմերի շահագրգռությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների, ներառական կառավարման և մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։ Դիվանագետները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և քայլեր ձեռնարկել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ։
Պետքարտուղարը իր ցավակցությունն է հայտնել Իրաքի հյուսիսում թուրք գերիների մահվան կապակցությամբ և հաստատել, որ Վաշինգտոնը տեղի ունեցածի համար մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։


Բլինքենը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական Ս-400-ից։ Պետքարտուղարը նաև իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ում դաշնակիցներ հանդիսացող Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններին։
Երկրները, որոնք ցույց են տալիս, որ պայքարում են ահաբեկչության դեմ, կամ աչք են փակում ՔԱԿ զինյալների արյունալի հանցագործությունների վրա, կամ փորձում են արդարացումներ գտնել՝ երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։ Թուրք քաղաքացիների արյան վրեժը կլուծվի, ավելացրել է թուրք նախարարը։ Թուրքիան անսասան վճռականությամբ կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ, մինչև ահաբեկչական սպառնալիքն ընդմիշտ և ամբողջությամբ չվերանա՝ Թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ալթընը։
ՔԱԿ հանցագործությունների մասով Արևմուտքի լռությունը խոսում է այն մասին, որ մեծ տարբերություն կա ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին խոսակցությունների և այդ սկզբունքների կատարման փաստացի աջակցության մեջ, ընգծել է Էրդողանի աշխատակազմի ներկայացուցիչը։ ՔԱԿ ահաբեկիչները կազմակերպում են արյունալի ահաբեկչություններ իրավիճակը ապակայունացնելու և Թուրքիան մասնատելու նպատակով, ասել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը։


Ինչպես հաղորդում են քրդական աղբյուրները, Իրաքի Դահուք նահանգի Գարե բնակավայրում հակաահաբեկչական առաքելության պատրվակով ագրեսիվ գործողություններ ձեռնարկած թուրքական բանակի ստորաբաժանումն ամբողջությամբ ջախջախվել է՝ հայտարարել են քրդական Ազգային պաշտպանության ուժերը (HPG)։ Նրանց տվյալներով, փետրվարի 13-14 թուրքական օդային ուժերը կրակ են բացել բնակավայրի ուղությամբ, սակայն ստանալով հուժկու հակահարված, խուճապահար նահանջել են։


Մի քանի օր առաջ Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին Էրբիլում հանդիպել է ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում Մանուկյանը բարձր է գնահատել է Բարզանիի ջանքերն՝ ուղղված Քրդստանի ժողովրդի ազատության և իրավունքի համար պայքարին։

Դիտվել է՝ 6079

Մեկնաբանություններ