38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գերմանիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է պաշտպանության ծախսերը 2021-ին բարձրացնելու և ռեկորդային ցուցանիշի հասցնելու մասին

Գերմանիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է պաշտպանության ծախսերը 2021-ին բարձրացնելու և ռեկորդային ցուցանիշի հասցնելու մասին
07.02.2021 | 23:05

Գերմանիայի կառավարությունը մտադիր է մեծացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով ռեկորդային 53.03 մլրդ եվրոյի, 3.2 տոկոսով ավելի անցյալ տարվանից՝ նշված է ՆԱՏՕ-ին ուղարկված ծանուցման մեջ: 2020-ին պաշտպանության ոլորտին հատկացվող Գերմանիայի ծախսերը կազմել են 51.39 մլրդ եվրո՝ ՀՆԱ-ի 1.57 տոկոսը: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 1.36 տոկոս:

ՆԱՏՕ-ում հույս ունեն, որ Գերմանիայի պես երկրների կողմից ծախսերի բարձրացումը թույլ կտա կարգավորել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, որը պահանջում է ծախսերի առումով ծանրաբեռնվածության արդարացի բաշխում դաշինքի ներսում:

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ