Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Օբաման կրկին սպառնացել է Իրանին

Օբաման կրկին սպառնացել է Իրանին
19.03.2013 | 11:40

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանին կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցառումներ և համոզիչ քայլեր՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունները կյանքի կոչելու համար։ Օբամայի հայտարարությունը տարածվել է նրա՝ Մերձավոր Արևելք կատարելիք այցից երկու օր առաջ։ Օբաման հայտարարել է, որ եթե Թեհրանը ձեռնարկի նման քայլեր, ապա Իրանի ժողովուրդը կտեսնի առավել լայն առևտրային հարաբերություններ այլ պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի հետ։
Չորեքշաբթի ԱՄՆ առաջնորդը կժամանի Իսրայել։ Այցելության ընթացքում քննարկումների հիմնական առանցք կլինի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Անցած շաբաթ Օբաման դարձյալ հայտարարել էր, որ թույլ չի տալու Իրանին ստեղծել միջուկային զենք՝ ավելացնելով, որ տվյալ հարցի լուծման համար անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ