Նախագահական ընտրություններին զուգահեռ Քենիայում տեղի են ունեցել և նահանգային ընտրություններ: Նահանգապետերի թեկնածուներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրն էր` Աբոնգո Մալիք Օբաման, որ հավակնում էր դառնալ Սիայայի նահանգապետ: Նա ստացել է ձայների ամբողջ մեկ տոկոս: 54-ամյա Մալիքը և 52-ամյա Բարաքը ծնվել են նույն հորից, բայց տարբեր մայրերից և միմյանց ծանոթացել են 1985 թվականին միայն: Մալիքը հաշվապահ է և էլեկտրոնիկայի ոչ մեծ խանութի տեր: Նա շատ էր ցանկանում քենիացիների համար լավ գործեր անել, բայց հայրենակիցները նրան չհասկացան: Սիայայի նահանգապետ ընտրվեց Կոռնել Ռասանգան: