ՄԱԿ-ի 21 խաղաղապահների խումբը, որ Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգվել էր չորեքշաբթի, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խաղաղապահներն անցել են Հորդանանի սահմանը։ Նախկին պատանդների առողջական վիճակը բավարար է։ Խաղաղապահները գերեվարման պահին հսկում էին Իրայել-Սիրիա սահմանը։