Երեք մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել ԱՄՆ Յուտա նահանգի Միդվեյլ քաղաքի սեփական տներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Զոհերի անուններն ու տարիքը չի նշվում։ Իրավապահների հաղորդմամբ՝ հանցագործության կատարման մեջ կասկածվում է 25-ամյա մի երիտասարդ։ Նրա ձերբակալման գործողության մեջ ներգրավված է մոտ 70 ոստիկան։