Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Ալժիր։ Սա վերջին 50 տարվա ընթացքում բրիտանացի վարչապետի առաջին այցելությունն է այս երկիր։ Ալժիրի անկախություն ձեռք բերելուց հետո Մեծ Բրիտանիայի ղեկավարները չէին այցելել այստեղ։
Քեմերոնի այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում ահաբեկչության կանխմանն առնչվող հարցեր, անդրադարձ կլինի Մալիի իրավիճակին, ուր պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է ուղարկել 330 զինվորների։