ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է Հիլարի Քլինթոնի բացառիկ դերը, որ նա ունեցել է պետքարտուղարի պաշտոնում։ Ո′չ Քլինթոնը, ո′չ էլ Օբաման համատեղ հարցազրույցում չեն պատասխանել 2016թ. նախագահական ընտրություններում պետքարտուղարի հնարավոր մասնակցության մասին հարցին։
Օբաման բարձր է գնահատել Քլինթոնի աշխատունակությունը, պարտաճանաչությունը և կանխատեսելու կարողությունը։ «Անցած չորս տարիները համատեղ աշխատանքի հրաշալի տարիներ էին։ Ինձ դա կպակասի»,- ամերիկյան CBS հեռուստաընկերությանն ասել է Օբաման։