Թուրքական «Հուրիեթ դեյլի նյուս»-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, 2012-ի նոյեմբերին ստանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մտադիր է 2013-ի ապրիլի 24-ին լինել Հայաստանում: Թուրքական պարբերականը Ֆրանսիայի նախագահի այցի ժամկետի ընտրությունը պայմանավորում է Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, որոնցից առաջ Օլանդը մտադիր է ֆրանսահայերին ցեղասպանության վերաբերյալ իր մեսիջն ուղղել: «Հուրիեթ դեյլի նյուս»-ը նաև բացառում է, որ ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը նորից Սենատի օրակարգ կմտնի` հիմք ընդունելով Ֆրանսիայի Սահմանադրության «տեխնիկական դժվարությունները»:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ