Ավելի քան երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Հյուսթոնի (Տեխաս նահանգ) քոլեջներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողների միջև ծագած վեճի արդյունքում։ Այդ մասին հայտնել է կրթօջախի վարչակազմը։
Հիվանդանոց տեղափոխվածներից մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. նրա մոտ փոխհրաձգությունից հետո առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ։ Հրազենային վնասվածքներ ստացած անձանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին։