38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի քանի ամփոփումներ արաբական գարնան ընթացքից

Մի քանի ամփոփումներ արաբական գարնան ընթացքից
04.01.2013 | 13:28

ԹՈՒՆԻՍ
2010 թ. դեկտեմբերի 17-ին գործազուրկ Մուհամեդ Բուազիզը կյանքին վերջ տվեց ինքնահրկիզումով: Նրա մահը Թունիսում հեղափոխության սկիզբ դարձավ: Երիտասարդ արաբների 60 տոկոսը մինչև 30 տարեկանը աշխատանք չունի` նրանք էլ բարձրացրին բողոքի ալիքը Թունիսում: Մուհամեդ Բուազիզի մահից հետո սկսվեցին զանգվածային ցույցեր` կաշառակերության, գնաճի, գործազրկության դեմ: 23 տարվա նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին խոստացավ բարեփոխումներ, սակայն հետո ստիպված եղավ հեռանալ Սաուդյան Արաբիա: Նախագահի հեռանալը երկրից ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է տապալել իշխանությանը:
ԵԳԻՊՏՈՍ
2011-ի հունվարի 28-ից ցույցերը շարունակվեցին Եգիպտոսում, մեկօրյա մարտերով ցուցարարները գրավեցին Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը, նրանք պահանջում էին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Թեև Մուբարաքը չէր պատրաստվում հրաժարական տալ, փետրվարի 12-ին հարկադրված եղավ հեռանալ: Նրա վարչակարագը ամենահզորն էր համարվում Աֆրիկայում, և Մուբարաքի պաշտոնանկությունից հետո հեղափոխական ալիքը շարունակվեց Բահրեյնում ու Լիբիայում: Հունիսի 24-ին Եգիպտոսի առաջին դեմոկրատական նախագահական ընտրություններում հաղթեց Մուհամեդ Մուրսին` «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարը:
ԲԱՀՐԵՅՆ
2011 թ. մարտի 14-ին Սաուդյան Արաբիան զորք մտցրեց Բահրեյն` պաշտպանելով թագավորի իշխանությունը` իր հպատակներից: Ապստամբները հիմնականում շիա մահմեդականներն էին, և Սաուդյան Արաբիայի զորքերը Մանամայում նշանակում էին հակասություններ Իրանի հետ, որին Էր Ռիադը մեղադրում էր շիաներին հրահրելու մեջ: 2011-ի մարտից ամբողջ տարածաշրջանում շիաների ու սունիների միջկրոնական հակասությունները սրվեցին: Աստիճանաբար Բահրեյնում հնարավոր դարձավ լարվածությունը թուլացնել:
ԼԻԲԻԱ
2011 թ. մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորեց անդամ երկրներին Լիբիայում ձեռնարկել խաղաղ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունները: ՆԱՏՕ-ի անդամները, հիմնականում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ակտիվ գործողություններ սկսեցին Լիբիայում: Ռմբակոծվեց նաև Տրիպոլին: Նախագահ Մուամար Քադաֆին խոստանում էր յուրաքանչյորր տանն ու այգում ոչնչացնել առնետ-ապստամբներին, բայց նրանք ավելի շատ էին, քան պատկերացնում էր Քադաֆին: Արդեն հոկտեմբերի 20-ին մի քանի ամսվա փախուստից հետո ապստամբները գտան նրան Սիրտ քաղաքում և խոշտանգելով սպանեցին: Լիբիացիները ողջունեցին նրա մահը` հավատալով, թե նոր էջ է բացվել իրենց կյանում:
ՍԻՐԻԱ
2011 թ. մարտի 30-ին իր վարչակարգի դեմ առաջին ցույցերից մի քանի օր անց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ելույթ ունեցավ խորհրդարանում: Նա չբացատրեց, թե ինչու 10 տարի խոստացված բարեփոխումները չեն իրականացվում և առաջին ցույցերը համարեց արտասահմանյան դավադրության հետևանք: Քաղաքացիական պատերազմը փոփոխական հաջողություններով մինչև այժմ էլ շարունակվում է Սիրիայում, թեպետ Ասադը միակ նախագահն է, որ կարողանում է պահպանել իշխանությունը արաբական գարնան ալիքից հետո:
ԵՄԵՆ
2012-ի հունվարի 22-ին 33-ամյա կառավարումից հետո հեռացավ Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը: Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի աջակցությամբ որոշվեց, որ նա կմեկնի ԱՄՆ և ազատ կմնա դատական հետապնդումներից: Սալեհի հեռանալուց հետո Եմենում շարունակվում են զինված բախումները:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ