38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ Բրիտանիան 30 տարի առաջ

Մեծ Բրիտանիան 30 տարի առաջ
29.12.2012 | 12:19

Գաղտնազերծվում են Մեծ Բրիտանիայի ազգային արխիվի այն փաստաթղթերը, որոնց 30-ամյա ժամկետը լրացել է: Փաստաթղթերի մեծ մասը նվիրված է Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև 1982 թվականին բռնկված Ֆոլկլենդյան պատերազմին և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի 75-ամյա հոբելյանին: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ի սկզբանե հրաժարվել է շնորհավորել, իսկ վարչապետ Մարգարեթ Թետչերին համոզում էին` հիմնավորելով, որ շնորհավորելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավարները, ներկայացվել էր կարճ տեքստ, բայց վարչապետը սկզբունքորեն հրաժարվում էր շնորհավորել Աֆղանստան սովետական զորքերի մուտքի պատճառով: Շնորհավորական տեքստի վրա Մարգարեթ Թետչերը իր ձեռքով գրել է. «Աֆղանստա՞ն: Ես իսկապես այն կարծիքին եմ, որ մենք չպետք է ուղարկենք շնորհավորանքը»: Դեկտեմբերի 18-ին Դաունինգ սթրիթից հրահանգ իջեցվեց. «Մենք եկանք եզրակացության, որ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը, վարչապետի անունից Բրեժնևի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորանքը ընդունելի չէ: Վարչապետը Աֆղանստանի իրավիճակը համարում է բավարար պատճառ, որ զերծ մնա շնորհավորելուց»: Վարչապետը փակուղում հայտնվեց նաև մեկ տարի անց` 1982 թ. նոյեմբերին 10-ին, երբ ԽՍՀՄ գլխավոր քարտուղարը վախճանվեց և բրիտանական կաբինետը վերստին հայտնվեց արարողակարգային խնդրի առաջ` ո՞վ է ներկայացնելու Մեծ Բրիտանիան նրա հուղարկավորության ժամանակ: Բրիտանական կաբինետի 1982 թ. նոյեմբերի 11-ի նիստի սղագրության արխիվում պահպանված գրառումը վկայում է. «Վարչապետը հայտնեց, որ չէր ցանկանա մեկնել հուղարկավորության, բայց պատրաստ է դա անել, եթե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը կամ Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը որոշեն մեկնել: Բացի այդ` անհրաժեշտ է համաձայնեցնել նաև ԱՄՆ ղեկավարության հետ»: Իվերջո, Մեծ Բրիտանիան Մոսկվայում ներկայացրեց արտաքին գործերի նախարար Ֆրենսիս Պիմը: Իսկ երբ երկու գլխավոր քարտուղարներից հետո իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը առաջինը նրան ընդունեց Արևմուտքում, բայց այդ մանրամասները հայտնի կդառնան 30 տարի հետո:


Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ