Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր աշխատասենյակում երկու գաղտնալսող սարք է հայտնաբերվել: Թուրքական Haberler կայքը տեղեկացնում է, որ վարչապետն ուղիղ եթերում է ասել, որ ինքը տեղյակ չի եղել գաղտնալսման մասին և իրեն նախազգուշացրել է ազգային անվտանգության ծառայությունը: Սարքերի հայտնաբերումից հետո այդ գործով զբաղվում է Անկարայի գլխավոր դատախազությունը: