38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ Ասադը չի կարող մնալ իշխանության մինչև 2014թ.

Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ Ասադը չի կարող մնալ իշխանության մինչև 2014թ.
25.12.2012 | 16:47

Սիրիայի ընդդիմությունը մերժել է խաղաղ կարգավորման ցանկացած նախագիծ, որը ենթադրում է նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարում մինչև 2014թ. նախագահական ընտրությունները։
«Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան պնդում է նախագահի պաշտոնից Ասադի անհապաղ հեռացման մասին և միայն դրանից հետո կհամաձայնի քննարկել հնարավոր քաղաքական զարգացումները»,- հայտարարել է կառույցի ղեկավար, շեյխ Ահմեդ Մուազ ալ Հատիբը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այս հայտարարությունը հետևել է արաբական և արևմտյան լրատվամիջոցների այն հրապարակումներին, համաձայն որոնց, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, որն այժմ Դամասկոսում է, կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ քննարկում է խաղաղ կարգավորման մանրամասները։ Լրատվամիջոցները չեն բացառում, որ առաջիկայում կարող է քննարկվել անցումային կառավարության կազմը, որը բաղկացած կլինի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներից։ Ըստ հրապարակումների՝ Սիրիայի առաջնորդն անցումային կառավարությանը կփոխանցի լիազորությունները, սակայն Ասադը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում։
Երկուշաբթի Բաշար Ասադը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը կնպաստի խաղաղարար ջանքերի հաջողությանը, եթե դրանք չեն խարխլում երկրի ինքնավարությունը, անկախությունը և ծառայում են սիրիական ժողովրդի բարօրությանը։

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ