Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից

Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից
12.12.2012 | 12:45

Ղազախստանում քննարկվում է Բայկոնուր քաղաքը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու հարցը: «Ղազտիեզերքի» ղեկավար Տալգատ Մուսաբաևը ասել է, որ Մոսկվան ու Աստանան քննարկում են տիեզերակայանի փուլային փոխանցման հարցը, առայժմ ճշգրիտ ժամկետներ որոշված չեն: «Պետության ղեկավարը այդ հարցը դրել է մեր առաջ և պայմանավորվել է Պուտինի հետ, երբ քննարկում էին համալիրի շահագործման նոր պայմանագիրը: Մենք չենք ասում, որ անմիջապես դադարեցնելու ենք վարձակալությունը, դա հնարավոր է անել միայն փուլ առ փուլ»,-ասել է Տալգատ Մուսաբաևը Մեջլիսում` պատասխանելով պատգամավորների հարցերին: Այնուամենայնիվ մեկ ժամկետ Մուսաբաևը նշել է, նա ասել է, որ Աստանան փոխանցումը նախատեսվում է սկսել 2015 թվականին: Բայկոնուրի տիեզերակայանի հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջկառավարական հանձնաժողովը, որը ռուսական կողմից կղեկավարի փոխվարչապետ Շուվալովը, ղազախական կողմից` Քելիմբետովը:

Բայկոնուր քաղաքը և տիեզերակայանը միասնական համալիր են: Պայմանագրի համաձայն` Մոսկվան տարածքը վարձակալել է մինչև 2050 թվականը: Բայկոնուրն ունի դաշնային քաղաքի կարգավիճակ, բայց ՌԴ-ի կազմում չէ: Պայմանագրով նախատեսվում է նաև ռուս-ղազախական համատեղ «Բայտերեկ» հրթիռատիեզերական համալիրի ստեղծումը և թունաքիմիկատներ պարունակող հրթիռների արձակման կրճատումը: ՌԴ դաշնային բյուջեից ամեն տարի Բայկոնուրին է հատկացվում մեկ միլիարդ ռուբլի: Մոսկվան արդեն հայտարարել է, որ 2050 թվականից հետո կհեռանա Բայկոնուրից, երբ պատրաստ լինի նոր տիեզերակայանը, որ կառուցվում է Ամուրի երկրամասում: Վաղաժամ հեռանալու դեպքում Բայկոնուր քաղաքից կհեռանան նաև ռուս բնակիչները, որ սպասարկում են տիեզերակայնի աշխատանքը և գործնականում կայանը անգործության կմատնվի:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ