Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Նշանակվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Նշանակվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
09.11.2012 | 14:17

Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ նրան ազատելով Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնից:
Գերասիմովը գլխավոր շտաբի պետի պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Մակարովին, ում պաշտոնաթողության մասին հրամանագիրն այսօր հրապարակել Էր Կրեմլը:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ