Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Քլինթոնն արտասահմանում կքննարկի Մալիին և Բալկաններին առնչվող հարցեր

Քլինթոնն արտասահմանում կքննարկի Մալիին և Բալկաններին առնչվող հարցեր
29.10.2012 | 00:58

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնգօրյա արտասահմանյան այցելությունների օրակարգում են լինելու Մալիի հյուսիսում իսլամական ծայրահեղականների հակամարտությունը և Բալկաններում տիրող իրավիճակի կարգավորումը։ Կիրակի Քլինթոնն ուղևորվել է Ալժիր, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Կոսովո, Ալբանիա և Խորվաթիա։
Ալժիրի նախագահի հետ Քլինթոնը կքննարկի երկկողմ, ինչպես նաև միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Քննարկման հատուկ թեմաներից մեկը կլինի Մալիի հյուսիսում տիրող իրավիճակը, որտեղ հիմնավորվել են «Ալ-Կաիդա» խմբավորման հետ կապեր ունեցող իսլամիստ ծայրահեղականները։ ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Աֆրիկյան միությունը քննարկում են այս տարածք միջազգային զինված ուժեր մտցնելու նպատակահարմարության հարցը։

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ