Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Պայթյուններ Իրաքում

Պայթյուններ Իրաքում
28.10.2012 | 14:42

Այսօր Բաղդադից 20 կմ հարավ-արևելք գտնվող Էլ-Մադաին քաղաքում երկու պայթյուն է որոտացել։ Երեք մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։ Իրավապահների տվյալներով՝ երկու պայթյունն էլ տեղի է ունեցել միաժամանակ՝ այսօր վաղ առավոտյան, քաղաքի կենտրոնական շուկայի մոտ։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ