Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում

  Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում
29.05.2012 | 06:46

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը շեշտել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները սրելու ուղղությամբ: «Սիոնիստները և նրանք, ովքեր դեմ են իսլամական աշխարհի շահերին, երբեք չեն ցանկանա, որ տարածաշրջանի երկրները բարեկամական հարաբերություններ ունենան, հետևաբար լարվածություն են մտցնում այդ հարաբերություններում»,- ընդգծել է խոսնակը:
Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը չկորցնել զգոնությունը, բացի այդ, հորդորել է հստակ քայլեր անել երկու ժողովուրդների մշակութային և պատմական ընդհանրությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ