ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչ տեղի ունեցավ Սրբազան շարժման հետ

Ինչ տեղի ունեցավ Սրբազան շարժման հետ
11.07.2024 | 15:40

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հանձնառությանը ՀՀ-ում որևէ բան չպետք է խանգարի, քանի որ 2018-ի սցենարը էդ կոնտեքստում էր իրացվել («մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ» շախմատային պարտիա), հետևաբար, պետք է ներսից շարժումը մոնիտորինգել ու հետո կառավարել, ապա հասցնել ազեցության այն շեմին, որ չխանգարի խաղաղության պայմանագրի կնքմանը:

Եթե խանգարի, ուրեմն 2018-ի իրացված, դրանից շատ ավելի առաջ պլանավորած սցենարը դառնում է առ ոչինչ, իսկ դա անընդունելի է:

Ներքևներում կան շատ այլ շրջանականեր, ովքեր զուտ կենցաղային փողի թեմայի տակ են, ու իրենց երջանկության բանաձևը պատգամավորական թոշակի տիրույթում է:

Կան ուրիշները, ովքեր ва банк են գնացել ու դեռ շարունակելու են պրոցեսում վիճակներ գեներացնել:

Իսկ իրականության մեջ սա մի բացառիկ ներուժ ունեցող պրոցես էր, որ պայմանավորված էր մեր քաղաքական համակարգի, քաղաքական գործիչների նկատմամբ տոտալ հիասթափությամբ ու Բագրատ Սրբազանի ֆիգուրի նկատմամբ հանրային լայն շերտերի հարիզմատիկ լեգիտիմությամբ ու հավատով:

Այս պահի դրությամբ նախկին վիճակով այդ ամենն անցյալում է, ու դա խնդիր է եկող պրոցեսների համար, քանի որ հանրային հավատը էականորեն է խոցվել:

Ո՞նց կարելի էր այդ բացառիկ ներուժն ու հնարավորությունը զրոյացնել... Փաստորեն, կարելի էր: Իշխանափոխությունը ՀՀ-ում փողոցով ու ընտրական տեղամասով չի լինելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ