ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ հայ հասարակությունը կատակներ է գրում պատերազմի թեմայով

Իսկ հայ հասարակությունը կատակներ է գրում պատերազմի թեմայով
08.07.2023 | 16:06

Իրանի ШОС-ին միանալը, թալիբների դիմումը մասնակցության համար փոխում է մեր տարածաշրջանի անվտանգային համակարգն ու հատկապես Թուրքիայի վերջին 15 տարիներին զարգացրած գաղափարաբանությունը, որի համար միլիարդներ է ծախսել։

Շանհայի կազմակերպության զարգացումը մեր տարածաշրջանում փակուղու առաջ է կանգնեցնելու Բաքվին ու թույլ է տալու, որ ՌԴ ն իր պայմանները թելադրի։

Այսինքն Թուրանի գաղափարը դեն է շպրտվում ու դա բառերով ասելն հեշտ է, իրականում լուրջ բախումներ է հարահրելու տարածաշրջանում։

Իրան-ԱՄՆ հակամարտությունը մտնում է ավարտական փուլ ու կամ պիտի վերջապես ձեռ քաշեն Իրանից կամ....

Երկրորդի համար շատ են ուշացել և ՈՒկրաինայի պատերազմը փոխեց Իրանի վրա հարձակման բոլոր պլանները։ Սա ևս մեկ ու հիմնավոր պատճառ է, որ Իրանը ակտիվ ռազմաքաղաքական համագործակցություն վարի ՌԴ-ի հետ։

Կարճ ասած` շատ չխանգարեն հերթական օրվա խնդիրներից կտրելով, բայց էս ամենը լուրջ պատճառ է, որ Բաքուն գնա սրացումների և չմոռանանք, որ թյուրքական 7-րդ համաժողովի ժամանակ Ալիևին մեդալ տվեցին, ոչ թե Արցախի համար, այլ` միջանցքի։

ՈՒ էս ամենի ֆոնին հայ հասարակությունը կատակներ է գրում պատերազմի թեմայով։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ