ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձեր վրա «ստավկա» դնողների վրա եմ զարմանում

Ձեր վրա «ստավկա» դնողների վրա եմ զարմանում
08.07.2023 | 16:03

Էս մեր Հայաստանի տարաբնույթ, տարաուղղված և տարաշեղված ընդդիմությունների գործողություններն ինձ հիշեցնում են միամիտ գյուղացու նամակն ուղղված Ռուսաց թագավորին, թոշակառու կոմունիստ պապիկի դիմում-բողոքը Լենինի դամբարանին և մեր հայկական ավանդական «նվնվոցի թղթե շերեփը»:

Ավանդական նամակները, դիմումները և ուղերձները, միջազգային կառույցների դռները բախելն ու ելույթները:

Լա՛վ, չեք զգու՞մ, որ այդ ամենի վրա նրանք վաղուց թքած ունեն:

Թքած ունեն, որովհետև «լուրջ ու կարևոր» ուկրաինական քողի տակ Ռուսաստանին կզացնելու և մասնատելու խնդիրներով են զբաղված:

Իսկ իրականում էլ էդ ախմախներին էն հայտնի բանի նման օգտագործեն և դեն նետեն՝ ծակված կամ պատռված:

Ինչպես քարուքանդ արեցին Իրաքը, Լիբիան, Սիրիան, ռմբահարեցին Բելգրադը:

Քաղաքակրթությունների, մարդկային տեսակների, աշխարհաքաղաքական, տնտեսական պայքար ու բաժանման գործընթացներ են:

Իսկ մենք հատկապես վերջին տարիներին աղքատ ազգականի նման անընդհատ ուզվորի դերում ենք՝ չոքած ու խեղճացած:

Եվ ով հասնում արդեն մեր գլխին բամփում է, եթե չեն էլ բամփում մենք ենք խնդրում, որ բամփեն:

Մեծ «ձյաձաներն» արդեն որոշել են ու մենք «վինտիկ» ենք էդ մեծ «մախինայի» մեջ. թուլանանք կձգեն, «սարվատ» լինենք նոր վինտիկ կդնեն:

Արդեն որոշված է ու վաղուց՝ մինչև Նիկոլի Ստեփանակերտի «աքլորականչը»...

Իսկ մեր ընդդիմությունն էլ նամակ է գրում կամ էլ ստորագրում:

Է՞, հետո՞:

Ցավալի է, սակայն ձեր մեջ գիժ չկա, «գժականը» միացրած մարդ չկա, ձեր մեջ շատ են համգործակցածներն ու համագործակցողները, «կուսությունը» կորցրածները, ահաբեկիչներն ու ունեցածը կորցնելուց կաշկանդվածները, կորցնելու վախից տառապողները և քաղաքական Դոն Քիշոտները:

Ձեր վրա «ստավկա» դնողների վրա եմ զարմանում:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ