ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՀՆՉԵՑ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ»

«ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՀՆՉԵՑ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ»
26.11.2010 | 00:00

«Քարոզչական պատերազմը մեծ նշանակություն ունի այն երկրների համար, որոնք ունեն չլուծված հակամարտություն: Եթե Ադրբեջանն իր ողջ քարոզչական պատերազմը կառուցում է ստի, զրպարտության հենքի վրա, ապա Հայաստանը` պատմական փաստերի, իրականության վրա»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ Հայաստանի նախագահն արդեն խաղաղասիրական մոտիվներից անցել է հարձակողականի: «Նախագահի շուրթերով հնչեց ողջ ժողովրդի պատասխանը, որ այս անգամ Ադրբեջանին ուղղված հարվածը կլինի վերջնական և կործանարար: Նախագահի վերջին ելույթները ոչ միայն Ադրբեջանին կսթափեցնեն, այլև միջազգային կառույցներին կհասկացնեն, որ Հայաստանը և Արցախը երբեք զոհի կարգավիճակում չեն լինելու: Մեր արտաքին քաղաքականությունը և քարոզչությունն անցնում են հարձակողական ոճի»,- նշեց ակումբի հյուրը:
«Երբ մի մարդու ճշմարտությունն ես ասում, ու նա չի լսում, ստիպված ես նրա հետ իր լեզվով խոսել,- Ադրբեջանի բարբաջանքներին ի պատասխան երկրի նախագահի վերջին շրջանի ելույթների ենթատեքստն այս կերպ մեկնաբանեց պատգամավորը։- Հայաստանի նախագահն սկսել է ադեկվատ քայլեր կատարել Իլհամ Ալիևի դեմարշների, հոխորտանքների դեմ, որն օգտակար է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև հասարակության, բանակի բարոյական ոգին ամրապնդելու համար»։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության էության մասին` Համլետ Հարությունյանը փաստեց. «Այս հակամարտությունը ոչ միայն ռազմական է, այլև պայքար է տարբեր քաղաքակրթությունների միջև։ Սա ազատագրական պայքարի կարևոր նախադրյալներից մեկն էր։ Իր պատմության մեջ Հայաստանը երբեք չի պատերազմել իր կազմում գտնվող ժողովուրդների հետ, ինչն արեց Ադրբեջանը (Սումգայիթի, Բաքվի ջարդերը)»։ ՀՀԿ-ական պատգամավորը նաև անցանկալի է համարում Հայաստանի քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որն Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում` նժդեհականությունը նացիզմ, ռասիզմ որակելով։
Պատմական փաստերն ու պատմությունը խեղաթյուրելը, ըստ բանախոսի, Ադրբեջանում քաղաքական մշակույթ է դարձել։ «Քաղաքակիրթ մարդը դժվար է հասկանում աբորիգեններին։ Դրանց ստերից ապշում ես։ Ո՞նց կարող է մի ժողովուրդ, որի ազգային հերոսը Ղաչաղ Նաբին է, կապ ունենալ աշխարհի քաղաքակիրթ ազգերի հետ։ Եթե մի ժողովրդի առաջին օպերան հայ է գրել, ինչպե՞ս կարող է նա կապ ունենալ շումերների հետ։ Երբ մի ազգի այբուբենը 70 տարում չորս անգամ փոխվել է, չի կարող կապ ունենալ մարերի հետ»,- ասաց Հարությունյանը` վստահեցնելով, որ անգամ այսպիսի ազգի ղեկավարի հոխորտանքների դեպքում էլ պետք է պատասխան հակահարված տրվի։
Աստանայի հանդիպման առնչությամբ էլ բանախոսը կանխատեսեց. «Ոչ մի ցնցող նորություն պարունակող փաստաթուղթ չի ստորագրվի, որը կվնասի Հայաստանին։ Հնարավոր է, ինչպես նախորդ անգամ, հումանիտար բնույթի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։ Հայաստանի նախագահը երբևէ չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կվնասի Հայաստանի ու Արցախի շահերին»։ Ի հավելումն ասվածի, Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց. «Անհնար է կոտրել այն ժողովրդի ոգին, որը չի ուզում ստրուկ լինել»։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու փաստին` ակումբի հյուրն ընդգծեց. «Նախագահի չգնալը շատ ճիշտ է, որը, կարծում եմ, համաձայնեցված է անվտանգության խորհրդի հետ։ Ծանրակշիռ պատճառներ ունի չգնալու։ Լիսաբոնի գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելը հօգուտ մեր արտաքին քաղաքականության է»։ Ավելին, Հարությունյանը կարծում է, որ այս քայլը ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։ Այս հարցում Հայաստանի քաղաքական ուժերի տեսակետների իրարամերժությունը վկայակոչելով` բանախոսը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի` Մարաղայի դեպքերից առաջ ինչ-որ գագաթնաժողովից հեռանալու փաստը, ինչը ողջունեցին այդ երկրի և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։
Ասուլիսի վերջում բանակում կատարված միջադեպերի և Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի առնչությամբ մի դիտարկում արեց Համլետ Հարությունյանը։ «Այն մարդիկ, ովքեր պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը, բանակի մասին չեն մտածում, մտածում են` ինչպես անել, որ այնտեղ չտեսնեն արցախյան ազատամարտի հերոսին, գրագետ հրամանատարին, խելացի կազմակերպչին։ Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջում են ժամանակին թփերի տակ թաքնված դասալիքների զավակները»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ