ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվի

Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվի
19.09.2024 | 09:46

Արդեն 4 տարի է, ինչ արտասահմանցի մասնագետները աշխատում են Մեծամորի ատոմակայանում՝ կապված անվտանգության ապահովման և հեռանկարում կայանը կոնսերվացնելու հետ։

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, իսկ ՀՀ կառավարությունը, ի դեմս գեՌագույն «ատոմշիկ» նիկոլ փաշինյանի հայտարարում է, թե որոշվել է փոքր մոդուլային ատոմակայան ապագայում կառուցել։

Նման որոշումը մի գուցե լավ գաղափար է, բայց փոքր մոդուլային ռեակտորների (SMR) արդյունաբերական արտադրությունը մոտ ապագայում հնարավոր չէ, քանի որ աշխարհում 19 երկիր տարիներ շարունակ մշակում են նման ռեակտորների նախագծեր, բայց չեն արտադրում։

Դրանք «մասսայական» արտադրելու համար տասնյակ տարիներ կպահանջվեն, իսկ մինչ այդ արտադրողը դեռ լիցենզիա էլ պետք է ձեռք բերի, որը ևս մի քանի տարի կտևի։

Դրա հետ մեկտեղ, նիկոլ փաշինյանը ինչպես միշտ, իր բացարձակ անգրագիտությունն է նորից ցույց տվել, հայտարարաելով, թե, այսպես ասած, փոքր ատոմակայանները էկոլոգիապես ավելի անվնաս են ու ընդհանրապես իբր ավելի անվտանգ են։

Նման բան չկա, քանի որ մոտ 80 նախագծվող ռեակտորների հեղինակները նշել են, որ փոքր ռեակտորով ատոմակայանների որոշ տեսակներ կարող են արտադրել ավելի շատ թափոններ մեկ միավորի համար, քան սովորական ռեակտորները, իսկ որոշ դեպքերում էլ՝ ավելի քան 5 անգամ ավելի շատ ծախսված վառելիք մեկ կիլովատում և 35 անգամ ավելի շատ այլ թափոններ, ինչպիսին է, օրինակ, ռադիոակտիվ պողպատը: Նման կայանների նեյտրոնների արտահոսքի արագությունը գնահատվում է ավելի բարձր, քանի որ փոքր ռեակտորների միջուկներում արտանետվող նեյտրոնները վառելիքի հետ փոխազդելու ավելի քիչ հնարավորություն ունեն: Եվ փոխարենը նրանք դուրս են գալիս միջուկից, որտեղ ներծծվում են վահանի կողմից՝ մեծացնելով դրա ռադիոակտիվությունը։ Այսպիսով ռադիոակտիվ են դառնում նաև ռեակտորի կառուցվածքները, որոնք օգտագործում են հեղուկ մետաղական հովացուցիչ նյութեր:

Մյուս հնարավոր խնդիրն այն է, որ ավելի քիչ վառելիք է սպառվում՝ ավելացնելով թափոնների ծավալները: Ռեակտորների պոտենցիալ աճող բազմազանությունը կարող է պահանջել թափոնների կառավարման նոր համակարգերի համապատասխան բազմազանություն, որը նորից կպահանջի մասնագետների տարիների աշխատանք։

Սրան գումարած մեկ փոքր ռեակտորով մոդուլային կայանի կառուցման համար գուցե ավելի քիչ տարածք ու տարիներ պահանջվեն, սակայն մեծ կայան կառուցելու նույն գումարն է պահանջվելու։

Ի թիվս ամենի նշեմ, որ 2021 թվականի ամռանը Չինաստանում, որտեղ 19 սովորական մեծ, այսինքն առնվազն 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայաններ են գործում, սկսեցին կառուցել փոքր 125 ՄՎտ-անոց ատոմակայան։ Սակայն ոչ մեկը դեռևս չգիտի, թե այն ո՞նց է աշխատում և ո՞նց է իրեն դրսևորելու։

Մյուս կողմից էլ, նման ատոմակայանի կառուցման համար, ի տարբերություն սովորականների, կպահանջվի 10 և ավելի տարիների փոխարեն 5-8 տարի։

Այսինքն մենք դեռ չգիտենք, այդ չինական կայանը ե՞րբ կհանձնվի լայն առումով շահագործման։

Եվս մեկ փոքր 70 ՄՎտ-անոց կայան, բայց արդեն ջրի վրա, ոչ թե հողի, այսինքն գետնի վրա է կառուցվել Ռուսաստանում։

Այդ լողացող ատոմակայանը ակադեմիկոս Լոմոնոսովի անունով է կոչվում և Չուկոտկայում է շահագործվում։ Այսինքն այս պահով էլ դեռ ժամանակ է պետք, որ դրա անվտանգ լինելը հասկանանք։

Այս կայանը ռուսներն առաջարկել են Հայաստան բերել, սակայն այն ջրի վրա է, դեռ փորձարկմամբ է շահագործվում և պարզ չէ, թե ինչպե՞ս կպահի իրան մեր սեյսմիկ գոտում, հողի վրա տեղադրելուց հետո։

Արդեն մի քանի ամիս է ուսումնասիրում եմ այս ոլորտի նորությունները և քանի գնում այնքան պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները լավ գիտակցելով, որ մեծ հզորությամբ ատոմակայան ունենալը Թուրքիային ձեռք չի տալիս, և, ուրեմն կարելի է մարդկանց ականջներից լապշա կախել, թե նոր հզոր ռեակտոր Մեծամորում պետք չի սարքել, այդքան հոսանք որ արտդրվի, որտե՞ղ ենք իրացնելու։

Եվ նույն բանը պնդելով մահանա են բռնում ռուսներին, թե հարևան Իրանի և Թուրքիայի համար ատոմակայաններ են սարքել, ուրեմն Հայստանն իր ավելցուկ էլեկտրոէներգիան ու՞մ վաճառի։

Փաստն այն է, որ ինչ պատճառաբանություն էլ մեջբերեն, Հայաստանը շուտով ատոմային երկրների շարքերից դուրս կգա և Թուքրիայի ու Ադրբեջանի վաղեմի երազանքը՝ Հայաստանը վերջնական վերացնել, կհեշտանա։

Թեպետ, մենք բոլորս տեսնում ենք, որ մեզ վերացնելու համար այսօրվա իշխանության եկածներն ամեն բան անում են և ոչ մեկը նրանց չսաստեց։

Հույս էլ չկա, որ կսասատի, որովհետև ամենուրեք հարմարվողականություն է նկատվում, կամ ․․․

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր

Դիտվել է՝ 3668

Մեկնաբանություններ