ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Ղարաբաղ» կոմիտեի տղաները

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Ղարաբաղ» կոմիտեի տղաները
18.06.2014 | 13:53

Սամվել Գևորգյանը 88-ի շարժումը ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից երրորդն է, ով հրաժեշտ է տալիս երկրային կյանքին:

Առաջինը նորանկախ Հայաստանի մայրաքաղաքի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանն էր, ով սպանվեց 1994-ին:
Տարիներ առաջ կյանքին հրաժեշտ տվեց երջանկահիշատակ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, ով 2008-ի նախագահական ընտությունների շեմին փորձում էր միավորել իր երբեմնի թիմակիցներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյամի ջանքերը:
88-ի մյուս ութ հերոսները, բարեբախտաբար, կենդանի են՝ հասարակական տարբեր ընկալմամբ ու կարգավիճակով:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարում է ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը ու ակնհայտորեն համակերպվել է նոր հավակնությունների հրաժարման մտքից:
Քաղաքական ամբիցիաներ չունի նաև առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ում համար Հանրային խորհուրդն ընդամենը թոշակի գնալու կոմֆորտ ձև էր:
Աշոտ Մանուչարյանը գործում է ակտիվ քաղաղացիական նախաձեռնությունների դաշտում. նա ամենուր է՝ չնույնանալով որևէ մեկի հետ:
Խորհրդարանի նախկին ղեկավար Բաբկեն Արարքցյանն ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, առողջական խնդիրներ ունի. վերջին անգամ հանրությանը երևացել է Սմբատ Այվազյանի հոգեհանգստյան օրը:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախարար աշխատած Դավիթ Վարդանյանը վաղուց չկա քաղաքականության մեջ. նրան հաճախ կարելի է տեսնել մայրաքաղաքի սրճարաններում՝ ընկերներով շրջապատված:
Լաչինի ու Քելբաջարի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը զբաղված է գիտական գործունեությամբ:
Սամսոն Ղազարյանը օրվա հացը վաստակում է տաքսու ղեկին:
Ամենաողբերգականը, թերեւս, Վանո Սիրադեղյանի ճակատագիրն է, ում հանդիպումը սիրելի հայրենիքի հետ չի կայանում արդեն 14 տարի:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ