08.02.2021|
20:15
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: ՀԱԿ-ի խոսնակի հաղորդմամբ` ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։