Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ժողովուրդը չի կիսում ձեր ապազգային իղձերը

Ժողովուրդը չի կիսում ձեր ապազգային իղձերը
13.05.2024 | 17:36

ՔՊ-ական պատգամավորը հոխորտում է․ «Ժողովուրդը պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի 1700-ամյա առասպելը»։ Ուշացած խոստովանություն է, քանզի կոնկրետ քայլերով այդ ձգտումը վաղուց եք ի ցույց դրել, խորամանկորեն, կեղծ սրտացավության պատրվակով թիրախավորելով սոսկ ներկայիս եկեղեցականներին։ Ի դեպ, ադրբեջանական և թուրքական ջարդարարները չեն էլ սպասում ձեր հորդորներին, ամենուրեք վերջնական և հիմնահատակ ոչնչացնում են բոլոր սրբավայրերը, եկեղեցիներն ու խաչքարերը։ Ինչ խոսք, ամեն ինչ անասելի ներդաշնակ է ստացվում։

Հ․Գ․ Ժողովուրդը չի կիսում ձեր ապազգային իղձերը, իսկ ֆեյքերի վրա հույս դնելն ինքնախաբեություն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ