Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իմ հիշողության բջիջներն էս փողոցների սանտիմետրերից են կազմված

Իմ հիշողության բջիջներն էս փողոցների սանտիմետրերից են կազմված
20.03.2024 | 06:57

Մեկն ութսունականներ էր գնացել ու մոռացել, դուռը բաց էր թողել։ Ես էլ գողացա էս։

Ես էն ներքևում եմ՝ փոշու հատիկի չափ, տղերքով «Կազիրյոկում» նստած կոֆե ենք խմում ու խոսում աշխարհի ամենաանիմաստ բաներից, ձեռով ենք անում անցնող-դարձողներին, նայում ենք աղջիկներին։ Կողքի սեղանին էլ են մերոնք, մյուս սեղանին էլ, բոլորը մերոնք են, օտար մարդ չկա։

Էն շենքի քարերն իմ հայացքից են մաշվել, էս ծառերին քամին չի օրորել, նրանք մեր զրույցների տակ են քնել։

Իսկ հիմա ստեղ քյաբաբահոտ ա տարածված ու քյաբաբակերպ կլկլոց։ Օտարության հոտ ա կանգնած ամեն տեղ։

Կարոտի ամենաթունդ երանգն էն ա, երբ տանն ես, բայց ոնց որ տանը չլինես, տանն ես ու կարոտում ես տունդ։ Ախր, իմ հիշողության բջիջներն էս փողոցների սանտիմետրերից են կազմված, ծխից սևացած թոքերս էս ծառերից բացի ուրիշի թթվածին չեն ընդունում։

Հիմա էս փողոցներով իմ ուրվականն ա շրջում՝ ինձնից նեղացած, ինձ տեսնում, փողոցն անցնում ա, որ չբարևի։ Կարծես ես մեղավոր եմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7758

Մեկնաբանություններ