(սկիզբը` այստեղ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Ведомости»– ի փոխանցմամբ , անհիմն չի համարում Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին մտավախությունները:
«Չկա մի երկիր և ժողովուրդ, որը վերջին տասնյակ տարիների ընթացքում կարողանա իրեն բացարձակ անվտանգ զգալ,- Բելառուսի ազգային անվտանգության ապահովման համակարգի պետական մարմինների ղեկավար կազմի հետ վերջին խորհրդակցության ընթացքում, «Белта» գործակալության տեղեկացմամբ, ասել է Լուկաշենկոն:- Ռազմական ուժը կրկին դարձավ հարցերի լուծման համաշխարհային կենտրոնների գլխավոր փաստարկը։ Կարծես թե առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միլիոնավոր կորուստներն ու սարսափները չեն եղել։ Հիմա մեզ բառացիորեն ծածկեցին Երրորդ համաշխարհային պատերազմի, այսպես կոչված, կանխազգացման տեղեկատվական ալիքով, որի մասին միայն ծույլը չասաց։ Եվ մտավախությունների հիմքեր կան»:
Բելառուսի նախագահը, РБК- ի փոխանցմամբ, ընդգծելով Երրորդ համաշխարհայինի հնարավորության մասին մտավախությունների ոչ անհիմն լինելը, ուժայիններին և բելառուսներին կոչ է արել պատրաստվել Երրորդ համաշխարհային պատերազմին «և մտովի, հոգեբանորեն, և ռազմավարական առումով»: Լուկաշենկոն նաև հայտարարել է Մինսկը Արևմուտքի և Արևելքի դիմակայության մեջ ներքաշելու փորձերի, ինչպես նաև այն մասին, որ աշխարհում թեժ կետերի թվի աճի միտում կա։
Անդրադառնալով պահի լրջության գիտակցմանը, Բելառուսի նախագահն ասել է. «Դեն նետենք գլոբալ հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորության մասին բոլոր պատրանքները։ Լարվածությունը թուլացնել ի զորու չէ նաև միջազգային իրավունքը»:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի, իսկ ահա Շվեդիայի անդամակցությունը դեպի արևելք էքսպանսիայի հերթական փուլն է,- ասել է Լուկաշենկոն:- Դաշինք կներգրավեն Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Վրաստանը, Սերբիան։ Եվ այդ ամենը կլինի ՈՒկրաինայի սցենարով»:
Նրա խոսքով՝ ուզում են Մինսկը «բոլոր ճշմարտություններով ու ոչ ճշմարտություններով» ներքաշել այդ պատերազմի մեջ։ Խոսքը, ըստ Լուկաշենկոյի, «գործընկերային քաղաքականության» մասին է՝ «փոփոխության գործակալների շերտի ձևավորում՝ ռազմաքաղաքական կողմնորոշումը դեպի արևմտամետ փոխելու համար»։
«Մենք փաստացի գտնվում ենք ձգձգված խոշորագույն ռազմաքաղաքական ճգնաժամի էպիկենտրոնում ՝ հին, ինչպես աշխարհը, ահաբեկման մեթոդների կիրառմամբ,- հավելել է Բելառուսի նախագահը:- Կանխատեսումները հիասթափեցնող են։ Հավաքական Արևմուտքի ախորժակը և ակտիվությունը միայն կաճեն»։
Բելառուսի իշխանությունները հայտնել են 2024թ. սկզբից հանրապետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ավիացիայի թռիչքների թվի աճի մասին։ Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ կենտրոնացված է Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ 32 հազար զինվորական, ավելի քան հազար միավոր զրահատեխնիկա, 235 Ինքնաթիռ և ուղղաթիռ:
2023 թ. դեկտեմբերի 31- ին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել էր, որ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ զինվորականներն ուժեղացրել են զգոնությունն օդային տարածքում և սահմանների մոտ: Նախարարն այն ժամանակ նշել էր, որ բարձր է մնում ԱՄՆ- ի և ՆԱՏՕ- ի այլ երկրների ռազմական ներկայության մակարդակը Արևելյան Եվրոպայում և Բելառուսի հարևան պետություններում:
Փետրվարի 4-ին Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների բրիգադի հրամանատարի տեղակալ Վադիմ Բոբիլևիչը հայտնել էր, որ Բելառուսի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել ՈՒկրաինայի հետ պետական սահմանի պաշտպանությունը՝ այնտեղ ուղարկելով հատուկ ջոկատայիններ: Փետրվարի 8-ին Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ալեքսանդր Նևերովսկին հայտարարել էր, որ սահմանին իրավիճակը բարդ է, այդ թվում ՝ հարևան երկրների ռազմականացման, Բելառուսի հետ սահմանի մոտ խոշոր զորավարժությունների անցկացման, ՆԱՏՕ-ի օբյեկտների վերականգնման և նոր օբյեկտների կառուցման պատճառով:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ