ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-43

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-43
08.02.2024 | 15:22

(սկիզբը` այստեղ)

Երանի այն, ինչ գրում եմ այս հոդվածաշարով, լիներ հեղինակիս ընդամենը չափազանցված կամ ավելորդ մտահոգությունը, բայց ավա՜ղ… Միանգամայն արժանահավատ աղբյուրներից այն մեծածավալ տեղեկատվությունը և փաստերի հսկայական շարքը, որ կան ձեռքիս տակ, ճիշտ հակառակն են վկայում:

Ավելին, մտահոգված, անհանգստացած, տագնապած են, Երրորդ համաշխարհայինի մեծ վտանգի մասին զգուշացնում են նաև աշխարհի մի շարք քաղաքական, ռազմական, պետական ու հոգևոր գործիչներ, ընդ որում, ոչ միայն շարքային, այլև խոշոր, հեղինակավոր:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել է ապոկալիպսիս և ամեն ինչի վերջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ենթադրելի պատերազմի դեպքում: Համապատասխան գրառումը քաղաքական գործիչն այսօր հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները մշտապես խոսում են Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան բազմիցս խոսել է Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության պլանների բացակայության մասին:

ՆԱՏՕ-ն, պարզաբանել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը, հսկայական ռազմական դաշինք է՝ գրեթե մեկ միլիարդ բնակչությամբ և մինչև մեկուկես տրիլիոն դոլար ընդհանուր բյուջեով:

«ՈՒստի, հաշվի առնելով մեր ռազմական պոտենցիալների անհամեմատելիությունը, մենք պարզապես ընտրություն չենք ունենա։ Պատասխանը կլինի ասիմետրիկ: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կօգտագործվեն հատուկ մարտագլխիկներով բալիստիկ և թևավոր հրթիռներ»,- գրել է Մեդվեդևը՝ նշելով, որ դա կլինի ապոկալիպսիս։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, ինչպես տեղեկացրել է Lenta.Ru- ն , Շվեդիայի օրինակով խոսել էր Եվրոպայում քաղաքական գործիչների դեգրադացիայի մասին։ Նրա խոսքով՝ նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու շվեդների ցանկությունը, նրանք լավ էին ապրում։ Այժմ Շվեդիայի կառավարությունը հանուն դաշինքին անդամակցելու, Ռուսաստանի հետ պատերազմի կոչ է անում։

Միայն Շվեդիա՞ն… Բա վաղուց ՆԱՏՕ- ի անդամ ու միջուկային տերություն հանդիսացող Մեծ Բրիտանիա՞ն…

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ենթադրելի կամ, ավելի ճիշտ, հնարավոր պատերազմի մասին արտահայտվելով, Մեդվեդևը նկատի ունի Երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ նրա նշած «հատուկ» մարտագլխիկները միջուկային մարտագլխիկներն են, որոնց գործադրման դեպքում Երրորդ համաշխարհայինը չափազանց արագ կվերաճի միջուկային պատերազմի և ապոկալիպսիսի, աշխարհի վերջի:

Ինչ վերաբերվում է Շվեդիայի և եվրոպական այլ պետությունների քաղաքական գործիչների դեգրադացիայի վերաբերյալ ավելի վաղ Մեդվեդևի ասածին, ապա դա պետք է հասկանալ անցյալի քաղաքական գործիչների հետ համեմատությամբ, օրինակ, Ֆրանսիայի ներկայիս Մակրոնին համեմատելով Դը Գոլի հետ, քանի որ Մակրոնը նրա համեմատ իսկապես դեգրադացված է: Այսինքն, չունի Դը Գոլի դրական հատկանիշները՝ լրջություն, իրատեսություն, ողջախոհություն, պատասխանատվություն, հայրենասիրություն…

Հատկանիշներ, որոնք պետք է ունենա ցանկացած քաղաքական գործիչ, էլ չենք ասում՝ պետության ղեկավար, առավել ևս՝ միջուկային տերություն հանդիսացող պետության:

Մակրոնից բացի, դեգրադացված են նաև նրա վարչակարգի անդամները, Գերմանիայի կանցլերը և նրա վարչակարգի անդամները, Բելգիայի և եվրոպական այլ պետությունների ղեկավարները, քաղաքական գործիչները:

Ինչ է կատարվում իրականում…

ԱՄՆ- ում ու նրա սիամական երկվորյակ Մեծ Բրիտանիայում իշխանության են Սատանայի՝ դևերի ու ջհուդամասոնների, գլոբալիստական ուժերի միջոցով միջնորդավորված հրահանգները կատարող, Սատանայի ծրագրերն իրագործող ճիվաղները՝ Սատանայի ծնունդներն ու Սատանայի ծառաները, ինչպես, օրինակ, Բայդենը, իսկ Մակրոնը, Շոլցը նրանց վախեցած ու հլու կամակատարներն են, լակեյները՝ ստրկամիտ, ծառայամիտ, ստորաքարշ: Նրանք հայտարարում և անում են այն, ինչ իրենցից, իհարկե, ոչ բացահայտ կերպով պահանջում են Սպիտակ տնից, Վաշինգտոնից ու Լոնդոնից:

Հրաշալի հասկանում եմ, որ վերը շարադրվածը ոմանց կարող է թվալ ինչ- որ ֆանտաստիկ, երևակայական կամ նույնիսկ հորինված մի բան, բայց հավատացնում եմ, որ ձեռքիս տակ են բոլոր անհրաժեշտ ու համապատասխան հիմնավորումները:

Մեդվեդևի այսօրվա գրառմանն առաջիկայում դեռ կանդրադառնանք, այժմ ներկայացնենք ԱՄՆ-ի նախկին նախագահ և Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հերթական զգուշացումը:

Թրամփը, РБК- ի փոխանցմամբ, ԱՄՆ ընտրություններից առաջ հնարավոր է համարել Բայդենի պատճառով Երրորդ համաշխարհայինի սկիզբը: Չպնդելով, որ մինչ այդ Երրորդ համաշխարհայինն անխուսափելի է, սակայն տիրապետելով որոշակի տեղեկությունների, լիովին կիսում ենք Թրամփի այս ահազանգը:

ԱՄՆ-ի նախկին նախագահը, ըստ վերոնշյալ հրապարակման, «Fox News»- ին տված հարցազրույցում հերթական անգամ քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ երկրում «խառնաշփոթ է», իսկ ամերիկյան իշխանությունների արտաքին քաղաքականությունը մոտ ժամանակներս կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:

Նկատի ունենալով 2024թ. նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունները, Թրամփն ասել է՝ սա երկար ժամանակ է, և հավելել՝ «Մեծ են շանսերը այս ժամանակահատվածում երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար, քանի որ մենք ունենք մեկը, ով պատշաճ կերպով չի կատարում իր աշխատանքը»:

ԱՄՆ- ի նախկին նախագահը նախկինում էլ բազմիցս ասել է, որ Բայդենի քաղաքականությունը հանգեցնում է Երրորդ համաշխարհային պատերազմի, այդ թվում՝ ՈՒկրաինային օգնելու պատճառով:

Հունվարի կեսերին Թրամփը հայտարարել էր, որ Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման սպառնալիքը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա: Նա միաժամանակ ընդգծել էր, որ Բայդենի վարչակարգը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ը նույնիսկ ընտրություններից առաջ:

Միայն Միացյալ Նահանգնե՞րը… Ողջ աշխարհը:

Հետաքրքիր է, որ միջուկային պատերազմի սպառնալիքի մասին դեռ 2022 թ. հոկտեմբերին ցինիկաբար զգուշացրել է նաև ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենը՝ հայտարարելով, որ Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհին առաջին անգամ սպառնում է միջուկային պատերազմ։ Նա ասել է, որ վերջին անգամ «Արմագեդոնի հեռանկարի հետ» աշխարհը բախվել է 1962 թվականին, սակայն իրավիճակի սրման հարցում մեղքն իրենից գցել է ՌԴ ղեկավարության վրա։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ