«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հայաստանը կանգնել է «Անկախության բանակ»-ի կազմավորման շեմին

Հայաստանը կանգնել է «Անկախության բանակ»-ի կազմավորման շեմին
28.01.2024 | 18:30

1989 թ. աշնանն ԱԻՄ-ի շրջանակում կազմավորվեց «Անկախության բանակ»-ը:

Վերջինիս հիմնադրման Հռչակագրում գրված էր, որ

Բանակը կոչված է պաշտպանելու Հայաստանի անկախացման գործընթացը, ազգի յուրաքանչյուր նվաճում օտար ոտնձգություններից... Այն գալիս է անվարան հերթափոխի Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ՝ հանուն մեր դարավոր իղձի իրականացման...»։

Երբ կանոնավոր բանակը ստեղծման փուլում էր «Անկախության բանակ»-ը կազմալուծվեց:

Կարծում եմ` պատմությունը կրկնվելու է:

Հայաստանը կանգնել է «Անկախության բանակ»-ի կազմավորման շեմին:

Կեցցե´ Անկախության բանակը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ