«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ալիևը ընտրություները արտահերթ է նշանակել, որ նոր պատերա՞զմ սկսի

Ալիևը ընտրություները արտահերթ է նշանակել, որ նոր պատերա՞զմ սկսի
10.12.2023 | 07:40

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Այդ ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի գարնանը։ Ադրբեջանցի քաղաքագետներից ոմանք հայտնում են, որ 2020 թվականի գարնանը Ալիևը արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի աշնանը պատերազմ սկսի։ Նրանք կարծում են, որ Ալիևը 2024 թվականի փետրվարին նախագահական արտահերթ ընտրություններ է նշանակել, որպեսզի, իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելով, այդ տարվա աշնանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի, և ինչպես խոստացել է, ադրբեջանցիները իրենց մարդատար ավտոմեքենաներով մտնեն Երևան։

Նիկոլ Փաշինյանը որքան էլ խոսի խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի մասին, այդ հայտարարություններով խաղաղություն չի հաստատվում, Ադրբեջանի զավթողական պլանները չեն փոխվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ