17.05.2023|
23:24
Հասարակաց, ներեցեք՝ հանրային հեռուստաընկերությամբ գովազդում են մուղամը, որպես հայկական մշակույթ, որն աղավաղել է Կոմիտասը։ Ու՜ր հասանք։ Պատահակա՞ն է, արդյոք, այս հաղորդումն ու հաղորդման հյուրը։ Ո՛չ, ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է։ Հ1-ի ցանկալի հյուրերն են Արցախ ուրացողներ ժիրայրլիպարիտյաններն ու թաթուլհակոբյանները, Արարատ լեռն ուրացողներ տարբեր մաստի քպ-ականները, և զարմանալի չէ, որ հերթը հասավ Կոմիտասին ուրացող զանազան ռաբիսականներին։ Այս ամենը՝ ուրանալ հայոց պատմություն, մշակույթ, խորհրդանիշ, վերջապես, հայրենիք, ըստ դավաճան-վարչապետի՝ բացում է «խաղաղության» դարաշրջան։