Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Թուրքիան և Ռուսաստանը կխորացնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ասպարեզում

Թուրքիան և Ռուսաստանը կխորացնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ասպարեզում
10.02.2021 | 20:51

Ռուսաստանն ու Թուրքիան «պատրաստվում են խորացնել հարաբերությունները տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում», հայտարարել է «Ռոսկոսմոսը»։

Գործակալությունն արձագանքել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Յիլդիրիմի երեկվա հայտարարությանը, որ Անկարան առաջիկա ամիսներին կհստակեցնի այն ոլորտները, որոնցում ծավալվելու է երկու երկրների համագործակցությունը տիեզերքում։ «Ռոսկոսմոսի» փոխանցմամբ` այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման երկկողմ համաձայնագրի ստորագրման համար:

Դիտվել է՝ 29676

Մեկնաբանություններ