Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով աշխարհի տարբեր կետերում քաղաքական իրադրության ու ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին՝ ասելով. «Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:
Նա հույս է հայտնել, որ 2021-ին կավարտվի հակամարտությունը Սիրիայում, կվերականգնվի ուղիղ երկխոսությունը իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, կվերականգնվի կայունությունը Լիբանանում և խաղաղությունը Լիբիայում: