Իշխանության վարած քաղաքանության պատճառով Իրանի հասարակության դժգոհությունը հասել է աննախադեպ ծավալների՝ ասել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հաղորդում է Dolatebahar լրատվամիջոցը: Այսօր բավական է դուրս գալ փողոց, և կհասկանաք, թե ինչքան բարձր է հասարակության դժգոհության աստիճանը:
Այսպիսի լարվածություն Իրանում դեռ չէր եղել, – ասել է նախկին նախագահը: Նրա խոսքով, Իրանում բոլորին, ով դեմ է արտահայտվում ռեժիմին, անվանում են հեղափոխության թշնամի: «Այսօր բողոքում է ամբողջ ազգը, միթե բոլորը հեղափոխության թշնամիներ են», ասել է Ահմադինեջադը: