Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Թուրքիան կդառնա համաշխարհային առևտրի կենտրոն

Թուրքիան կդառնա համաշխարհային առևտրի կենտրոն
21.01.2021 | 11:28

Իրանի հետ կնքված նոր համաձայնագրով՝ Թուրքիայից Իրան, Կենտրոնական Ասիա, Պակիստան, Աֆղանստան, Պարսից ծոցի երկրներ ապրանքաշրջանառությունը, որ հիմա 400 000 տոննա է տարեկան, կմեծանա մինչև միլիոն տոննա: Այս տարի կսկսվի 230 կմ Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը: Նոր աշխարհակարգի պայմաններում, որ ձևավորվում է covid-19-ի ազդեցությամբ, Թուրքիան ավելի շատ կօգտագործի իր ռազմավարական դրության առավելությունները: Գործելով նպատակին հասնելու ուղղությամբ՝ դառնալ կարևոր լոգիստիկ հանգույց ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, Թուրքիան կյանքի կկոչի շատ կարևոր երկաթուղային նախագծեր երթուղով, որով իրականացվում է համաշխարհային առևտրի 35%-ը:


Նախևառաջ այդ ոլորտում ներդրումների շրջանակներում Երկաթի մետաքսի ճանապարհով, որ ձգվում է Չինաստանից Եվրոպա, սկսել է գնացքների երթևեկը: Türkiye-ին հաղորդում է, որ 2019-ի նոյեմբերին Չինաստանի Սիան քաղաքից դուրս եկած չինական գնացքը, Պրահայով, Մարմարայի թունելով տեղ է հասել: Հետագայում Թուրքիան սկսեց օգտագործել այդ գիծը իր արտահանման համար: Մեր առաջին գնացքը Չինաստան արտահանվող ապրանքներով հանդիսավոր արարողությամբ Ստամբուլից դուրս եկավ 2020-ի դեկտեմբերի 4-ին: Չերքեզկեյ կայարանից դուրս եկած շարժակազմը անցավ 2ւ մայրցամաք, 2 ծով, 5 երկիր և երկու շաբաթում հասավ Չինաստան:
Իրանի երկաթուղու հետ կնքվել է նոր համաձայնագիր: Իրանի հետ այլընտրանքային միջանցքի հիմքերը դրվել են 1969-ին: Նոր համաձայնագրով նորացվել են գործող պայմանները: Այդ ուղղությամբ ծրագրվում է երկաթուղու մոդեռնացում և բեռնափոխադրող շարժակազմի ավելացում:


Այս տարի կսկսվի Նախիջևանի երկաթուղու կառուցումը, որի գաղափարը առաջին անգամ բարձրացվեց 2008-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների օրակարգում: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո որոշվեց արագացնել նախագծի իրականացումը: Ծրագրվում է զրոյից սկսել 230 կիլոմետրանոց երկաթուղագիծ Կարսից ու Իգդիրից դեպի Նախիջևան: Այնտեղից երկաթուղագիծը կմիանա Իրան, Աֆղանստան, Պակիստան տանող երկաթգծին: Շինարարությանը կհատկացվի 2 միլիարդ թուրքական լիրա, Նախիջևանի տնտեսությունը նույնպես կներառվի բեռնափոխադրումներում:


Խալկալա-Կապիկուլե երկաթգծի շինարարությունը, որ կապահովի երկաթուղային հաղորդակցությունը Եվրոպայի հետ բարձր ստանդարտներով, կատարված է 25%-ով: Չերքեզկեյ-Կապիկուլե հատվածը կավարտվի 2023-ին: Խալկալա-Չերքեզկեյ 76 կմ հատվածի համար շարունակվում են տենդերի նախապատրաստման աշխատանքները: Խալկալա-Կապիկուլե երկաթգիծը ճանապարհին անցկացված ժամանակը 4 ժամից կկրճատի մինչև 1 ժամ 20 րոպե, բեռնափոխադրումներինը՝ 6,5 ժամից՝ 2 ժամ 20 րոպե: Այս նախագծի շրջանակներում Էդիրնե, Կիրկլարելի, Թեքիրդաղ նահանգները կմիանան արագընթաց հաղորդակցության գծին: Խալկալա-Կապիկուլե երկաթգիծը լրացուցիչ կամրացնի Երկաթի մետաքսի ճանապարհը, որ սկսվում է Լոնդոնից դեպի Պեկին:


Այս տարի Բիզնեսի զարգացման թուրք-չինական ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Երկաթի մետաքսի ճանապարհի երկրների համաժողովը՚: Կներկայացվի ամբողջ արտադրանքը, որ թուրք բիզնեսմենները կարող են վաճառել Չինաստանին և այդ երթուղու վրա գտնվող երկրներին: Լեռնահանքային արդյունահանումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, էլեկտրոնային առևտուրը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, կապալառուների ծառայությունը, զբոսաշրջությունը և լոգիստիկան էականորեն կմեծացնեն իրենց շրջանառությունը: Ենթադրվում է, որ շնորհիվ Թուրքիայի տարածքով անցնող գլոբալ երկաթուղային ցանցերի՝ առևտրի ծավալն առաջին փուլում կմեծանա տարեկան 40 միլիարդ դոլարով: Այդ խթանը լրացուցիչ պատվերներ կբերի երկրի արդյունաբերական հատված, թույլ կտա ստեղծել մեկ միլիոն նոր աշխատատեղեր: Այդ երկաթուղային ցանցերի շնոհիվ Թուրքիան ոչ միայն կմեծացնի իր առևտուրը, այլև լոգիստիկ ծառայություններ կմատուցի առևտրական կազմակերպություններին ասիական և եվրոպական երկրների միջև: Դա նույնպես միլիոնավոր դոլարների եկամուտներ կբերի «տրանսպորտային ծառայություններից»: Չինաստանից Եվրոպա երկաթուղային ցանցերը Թուրքիան կդարձնեն երկրներից մեկը, որ ձայնի իրավունք ունի համաշխարհային առևտրի մեջ:
Haber7 (Թուրքիա)


Հ.Գ.
Փաստացի՝ Ռեջեփ Էրդողանն արդեն սկսել է նախընտրական արշավը, չնայած ընտրությունները 2023-ին են: Առայժմ Էրդողանը արտաքին պատերազմներով ներքին ճգնաժամերը խլացնելու քաղաքականություն էր վարում, բայց որքան ընտրությունները մոտենան, այնքան Էրդողանը ստիպված է լինելու ՙվերադառնալ՚ Թուրքիա և կենտրոնանալ տնտեսության զարգացման ու սոցիալական հարցերի լուծման վրա՝ թուրքերը հենց այնպես նրան ձայն չեն տա: Հայերին հաղթելու համար կարող են ձայն տալ ադրբեջանցիները, բայց նրանք Էրդողանի համար չեն քվեարկում:
Եթե Թուրքիան համարում է, որ շնորհիվ երկաթուղային ցանցի վերագործարկման հավակնում է դառնալ համաշխարհային առևտրի մեջ ձայնի իրավունք ունեցող երկիր, ինչու՞ իր չափով նույնը չի կարող անել Հայաստանը: Սկզբում եկամուտներ ստանալով իբրև տարանցիկ երկիր, հետո ապահովելով Եվրոպա ու Ասիա արտահանվող ապրանքների եկամտաբեր ծավալ: Եթե, իհարկե, հայերը դադարեն ապրուստ որոնել այլ երկրներում ու իրենց տունը կառուցեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 21314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ