«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հա­յաս­տա­նի բեր­մու­դ­յան ե­ռան­կ­յու­նին

Հա­յաս­տա­նի բեր­մու­դ­յան ե­ռան­կ­յու­նին
17.12.2020 | 23:30

Մեկ-մեկ ինձ թվում է, որ մեզ դրել ենք մա­յա­նե­րի տե­ղը, ու 2020-ը հայ­տա­րա­րել ենք մեր օ­րա­ցույ­ցի ա­վար­տը: Մեկ-մեկ էլ, որ մեզ դրել ենք աց­տեկ­նե­րի տե­ղը ու պար­տա­դիր զո­հա­բե­րու­թյան ծես ենք ու­զում: ՈՒ քա­նի որ մա­յա­ներն ու աց­տեկ­նե­րը, ին­կերն էլ հե­տը, ա­ռեղծ­վա­ծա­յին վե­րա­ցան, ես հա­մա­ձայն չեմ ոչ մա­յա, ոչ աց­տեկ, ոչ ինկ լի­նե­լուն 21-րդ դա­րում ու ան­հե­տա­ցած եր­րորդ քա­ղա­քակր­թու­թյու­նը դառ­նա­լուն: ՈՒ քա­նի որ ես՝ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայս, հա­մա­ձայն չեմ, ա­ռար­կում եմ։


1. Ա­ռար­կում եմ բո­լոր նրանց, որ աս­պա­րե­զը հե­ղե­ղել են ար­մա­գե­դո­նով՝ հե­րիք է ող­բանք, թե կոր­ծան­վել ենք, կոր­ծան­վել են կոր­ծա­նու­մից կեն­սա­կան է­ներ­գիա ստա­ցող­նե­րը, բայց ոչ պե­տու­թյունն ու ժո­ղո­վուր­դը: Պե­տու­թյունն ու ժո­ղո­վուր­դը չա­փա­զանց լուրջ ի­րո­ղու­թյուն­ներն են, որ ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րում օգ­տա­գործ­վեն իբրև խա­ղա­քարտ, իսկ ով­քեր օգ­տա­գոր­ծում են, ի­րենք ի­րենց են խա­ղից դուրս դնում: Ա­լիևը աշ­խար­հի տե­րը չէ, մենք էլ նրա հպա­տա­կը չենք:


2. Այս­տեղ ու հի­մա ո­րոշ­վում է հայ­կա­կան եր­կու պե­տա­կա­նու­թյուն­նե­րի ճա­կա­տա­գի­րը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է՝ հա­վա­սա­րա­պես խա­ղից դուրս են թե պարտ­ված Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը, թե հաղ­թած Ադր­բե­ջա­նը: Տա­րա­ծաշր­ջա­նում ա­վարտ­վում է ու­ժե­րի վե­րա­դա­սա­վո­րու­մը և նոր ստա­տուս քվո է հաս­տատ­վում, ո­րի ըն­թաց­քին ու ուր­վագծ­վող վերջ­նար­դյուն­քին մի­ջին վի­ճա­կագ­րա­կան ոչ մի հայ, ե­թե դեռ ու­նակ է մտա­ծել, չի կա­րող չա­ռար­կել: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ԵՐ­ԿՈՒ՝ ֆրան­սիա­ցի ու ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գահ­նե­րի այ­ցը և հան­դի­պում­նե­րը Բաք­վում ու Երևա­նում ակն­հայտ դարձ­րին, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան հա­մա­տեղ փոր­ձում են փա­կել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան վեր­ջին է­ջը: Ե­թե դա բխում է Բաք­վի շա­հե­րից, ե­թե Իլ­համ Ա­լիևն է հայ­տա­րա­րում, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկտ այլևս չկա, Ադր­բե­ջա­նի տա­րած­քում բնակ­վող­նե­րը Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի են, տրա­մա­բա­նա­կան չէ, որ նույն տե­սա­կե­տին է… Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը: Այլ կերպ՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ հան­դի­պու­մից նրա հրա­ժար­վե­լը չի բա­ցատր­վում, ա­ռա­վել ևս զա­վեշ­տա­լի է փաս­տար­կը, թե չի հան­դի­պում, ո­րով­հետև նրանց հետ չէ ՌԴ հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Պո­պո­վը: Չհան­դի­պեց, ո­րով­հետև վա­խե­ցավ՝ և Պու­տի­նից, և Ա­լիևից: Ա­լիևից, որ հենց այդ օ­րե­րին թուրք հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի հետ հար­ձակ­վեց Հադ­րու­թից մնա­ցած հայ­կա­կան գյու­ղե­րի վրա, Պու­տի­նից, որ կա­րող էր և իր խա­ղա­ղա­պահ­նե­րին 3 օ­րով ու­շաց­նել: Ա­ռա­ջին հա­յաց­քից Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ի­րա­վի­ճա­կում միակ խե­լա­միտ ո­րո­շումն է ըն­դու­նել, ի­րա­կա­նում՝ նա հե­տա­գա սադ­րանք­նե­րի ա­ռաջ Ար­ցա­խի ան­պաշտ­պա­նու­թյան հիմքն է դրել: Փաս­տա­ցի՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հը իր ու­ղեր­ձում հրա­պա­րա­կավ ըն­դու­նեց, որ ո­չինչ չի ո­րո­շել ու չի ո­րո­շում, հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել, թեև ու­ղեր­ձի տրա­մա­բա­նու­թյու­նից բխում է, որ մե­ղա­վոր չէ: ՈՒ­ղեր­ձի խմ­բագր­ված տար­բե­րա­կում նա հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է հրա­ժա­րա­կան տալ ու հե­ռա­նալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, թե­պետ մինչ այդ ա­սել էր, որ առն­վազն ան­մեղ­սու­նակ պետք է լի­նել ընտ­րու­թյուն­նե­րի ներ­քա­ղա­քա­կան կր­կես մտ­նե­լու հա­մար: Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը ի սկզ­բա­նե կաս­կա­ծի տակ դրե­ցին ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը, հար­ցեր ուղ­ղե­լով Ռու­սաս­տա­նին նաև Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­թյան մա­սին, շեշ­տե­լով Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման խն­դի­րը։ Ֆրան­սիան նա­խա­գա­հի մա­կար­դա­կով կարևո­րել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հար­ցը և նա­խա­պա­տե­րազ­մյան սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը, Գեր­մա­նիան ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցի ռազ­մա­կան լու­ծու­մը չի ճա­նա­չում, հար­ցը դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում ու­նի: Մոսկ­վա­յին ՄԽ-ն պետք է ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը լե­գի­տի­մաց­նե­լու հա­մար, ոչ ա­վե­լին: Իսկ Երևա՞­նը: Դեկ­տեմ­բե­րի 14-ին ԱԳ նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյանն ըն­դու­նեց ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին: ԱԳ նա­խա­րա­րը վե­րա­հաս­տա­տեց հայ­կա­կան կող­մե­րի սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շու­մը, որ ար­ցա­խա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի ու շա­հե­րի հաս­ցեագ­րու­մը պետք է տե­ղի ու­նե­նա նախ և ա­ռաջ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ներ­քո խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում:
Որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն՝ Ա­րա Այ­վա­զյանն ըն­դգ­ծեց Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հի­ման վրա Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հաս­տա­տու­մը, Ար­ցա­խի՝ Ադր­բե­ջա­նի կող­մից գրավ­ված տա­րածք­նե­րի դեօ­կու­պա­ցիան, ար­ցա­խա­հա­յու­թյան՝ սե­փա­կան բնա­կա­վայ­րեր անվ­տանգ վե­րա­դար­ձի պայ­ման­նե­րի ա­պա­հո­վու­մը և կրո­նա­կան ու մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նու­մը՝ ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյան: Փաս­տա­ցի՝ Երևա­նը պաշտ­պա­նում է ՄԽ գո­յու­թյան ի­րա­վուն­քը և նրան է պատ­վի­րա­կում Ար­ցա­խի հար­ցի կար­գա­վոր­ման ու կար­գա­վի­ճա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ի­րա­վուն­քը: Հա­կա­ռակ՝ Բաք­վի-Ան­կա­րա­յի-Մոսկ­վա­յի: Ստաց­վում են Փա­րիզ-Վա­շինգ­տոն-Երևան և Բա­քու-Ան­կա­րա-Մոսկ­վա ա­ռան­ցք­ներ, որ, ըստ էու­թյան, ե­ղել են նաև նախ­կի­նում, բայց պա­տե­րազ­մը բա­ցեց վա­րա­գույ­րը: Դե­ֆակ­տո՝ տա­րա­ծաշր­ջա­նում Ան­կա­րան ու Մոսկ­վան փոր­ձում են հաս­տա­տել ի­րենց գե­րիշ­խա­նու­թյու­նը, իսկ հե­տո մեր­ձա­մար­տում կո­րո­շեն՝ ո՞վ է մնա­լու, ո՞վ է գնա­լու: Պա­տա­հա­կան չէ, որ Բաք­վի շքեր­թի ժա­մա­նակ Էր­դո­ղա­նը «լի­րի­կա­կան պոռթ­կու­մով» և Բախ­տիար Վա­հաբ­զա­դեի բա­նաս­տեղ­ծու­թյամբ փոր­ձեց խա­ղից հա­նել Ի­րա­նը: Որ հար­վա­ծը թի­րա­խին էր, ցույց տվեց Թեհ­րա­նի սրըն­թաց պա­տաս­խա­նը: Ֆրան­սիա­յի Սե­նա­տում ու Ազ­գա­յին ժո­ղո­վում Ար­ցա­խի ճա­նաչ­ման բա­նաձևե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ պատ­գա­մա­վոր­նե­րը հարց էին բարձ­րաց­նում՝ ին­չու՞ էր վեր­ջին տա­րի­նե­րին Փա­րի­զը այդ­քան պա­սիվ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում ու մե­ղադ­րում էին ի­րենց տար­բեր տա­րի­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին, որ անհ­րա­ժեշտ քա­ղա­քա­կան կամք չեն դրսևո­րել և չեն պաշտ­պա­նել Ֆրան­սիա­յի ու Եվ­րո­պա­յի շա­հը: Ի­րա­նի մեջ­լի­սում ևս հա­ման­ման քն­նար­կում­ներ են լի­նում, բայց Թեհ­րա­նը հե­ռու է Ար­ցա­խը ճա­նա­չե­լուց: Թե­պետ հաս­կա­ցել է, որ նույն­քան պարտ­ված կողմ է, որ­քան հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րը, որ պա­տե­րազ­մից ա­ռաջ, ըն­թաց­քում ու հե­տո իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, մեղմ ա­սած, չի ար­տա­հայ­տել Ի­րա­նի պե­տու­թյան ու ժո­ղովր­դի շա­հը: Ի­րա­նը պահ­պա­նեց չե­զո­քու­թյուն, ո­րի հետևան­քով սահ­ման­նե­րին ստա­ցավ ոչ միայն եր­րորդ, այլև չոր­րորդ երկ­րի՝ ռուս­նե­րի ու թուր­քե­րի խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը: Այ­սինքն՝ ՆԱ­ՏՕ-ին: Պաշ­տո­նա­պես թուր­քե­րը վե­րահս­կում են հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պա­նու­մը, բայց դե­ֆակ­տո նրանք մտել են Ադր­բե­ջան ու դուրս չեն գա­լու այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան ռուս­նե­րը: Գու­ցե ա­վե­լի: Եվ հի­մա Էր­դո­ղա­նը խո­սում է Ա­րաք­սով բա­ժան­ված «եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի» միաս­նու­թյու­նից, Թեհ­րա­նը դա գնա­հա­տեց սպառ­նա­լիք իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը, ի­մա՝ «հաս­կա­ցավ», որ Ան­կա­րան բա­րե­կամ եր­կիր չէ, բայց չի նշա­նա­կում, որ պատ­րաստ է շա­հե­րը հա­մադ­րել Հա­յաս­տա­նի հետ, քա­նի դեռ Հա­յաս­տա­նը ինքն իր շա­հը չի ո­րո­շար­կել: Եվ նույն­քան ակն­հայտ է, որ Թեհ­րա­նը փոր­ձե­լու է իր հար­ցե­րի պա­տաս­խա­նը ստա­նալ ոչ թե Երևա­նից, այլ Մոսկ­վա­յից, ո­րով­հետև Մոսկ­վան է Թեհ­րա­նին խա­ղից դուրս թող­նում:


3. Ես ա­ռար­կում եմ, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը հա­մա­ձայ­նա­գիր է: Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը վե­րա­բե­րում է ՀՐԱ­ԴԱ­ԴԱ­ՐԻՆ, բայց ոչ Ար­ցա­խի հար­ցի լուծ­մա­նը, ոչ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կին: Տա­րօ­րի­նակ է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ իր ու­ղեր­ձում հայ­տա­րա­րեց, թե ոչ թե Ար­ցա­խը ՀԱՆՁ­ՆԵ­ԼՈՒ, այլ ՊԱ­ՀԵ­ԼՈՒ մա­սին է: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող քա­ղա­քա­կան ու­ժե­րը հայ­տա­րա­րում են, որ նրան պետք է հե­ռաց­նել ՊԱ­ՀԵ­ԼՈՒ Ար­ցա­խից մնա­ցած մա­սը, բայց եր­կու կողմն էլ հա­մա­րում են, որ Ար­ցա­խից մնա­ցած մա­սի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են, ի­մա՝ ի­րենք ա­նե­լիք չու­նեն: Իբրև մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայ՝ ես ա­ռար­կում եմ, որ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը հանձ­նում են եր­րորդ կող­մին: ՈՒ դա ո­րա­կում են քա­ղա­քա­կան հե­ռա­տե­սու­թյուն ու… հան­րա­յին կար­ծիք: Հան­րու­թյու­նը կա­րող է շո­կի մեջ լի­նել, շփոթ­ված լի­նել, բայց ինք­նա­պահ­պա­նու­թյան բնազ­դից չի կա­րող հրա­ժար­վել: Փաս­տա­ցի՝ թե իշ­խա­նու­թյու­նը, թե իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող­նե­րը, հանձ­նե­լով Հա­յաս­տա­նի ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Ռու­սաս­տա­նին, ոչ միայն մե­կու­սաց­նում են Հա­յաս­տա­նը ար­տա­քին աշ­խար­հից, այլև մե­կու­սա­նում են ժո­ղովր­դից: Ոչ Հա­յաս­տա­նը, ոչ Ար­ցա­խից մնա­ցած հատ­վա­ծը չեն փրկ­վե­լու հա­մա­պե­տա­կան ու հա­մա­հայ­կա­կան կա­պի­տու­լյա­ցիա­յի գի­տակ­ցու­թյան ար­մա­տա­վոր­մամբ: Հաս­կա­ցանք՝ պարտ­վել ենք, բայց չհաս­կա­ցանք՝ ին­չու՞ ենք պար­տու­թյու­նը ֆե­տի­շաց­նում ու վե­րա­ծում տո­տալ ար­մա­գե­դո­նի, ո­րի հետևան­քը լի­նե­լու է, ինչ­պես 17-ի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն են հայ­տա­րա­րում «Ա­լիևի կո­շի­կը լի­զած Նի­կո­լին» հե­ռաց­նե­լուց հե­տո ազ­գո­վին գնալ ու խնդ­րել Պու­տի­նի «կո­շի­կը»՝ սա է լի­նե­լու ի­րա­կան կա­պի­տու­լյա­ցիան, երբ պե­տու­թյունն ու ժո­ղո­վուր­դը հրա­ժար­վում են ՍԵ­ՓԱ­ԿԱՆ հե­ռան­կա­րից: Ա­պա­ցույ­ցը՝ Հին շե­նե­րի ու Խծա­բեր­դի ո­դի­սա­կանն է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ո­րո­շե­ցին հանձ­նել Ադր­բե­ջա­նին: Իսկ Բա­քուն հի­մա էլ պա­հան­ջում է հայ­կա­կան զի­նու­ժի դուրս­բե­րում Ար­ցա­խից և ա­ռար­կում է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը «Ադր­բե­ջա­նի» տա­րած­քում հոս­պի­տալ են կա­ռու­ցում: Ի՞նչ է լի­նե­լու, ե­թե Էր­դո­ղանն Ա­լիևին հրա­մա­յի՝ խախ­տել հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը ու պա­հան­ջի ռուս­նե­րի հե­ռա­նա­լը: Հաս­կա­նա­լու՞ ենք, որ հեր­թա­կան սխալն ենք ա­րել, որ այ­սօր Ար­ցա­խում ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ խա­ղա­ղա­պահ­ներ չեն, որ չեն են­թարկ­վում Պու­տին-Էր­դո­ղան խա­ղե­րին: Իսկ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ար­դեն ոչ թե Ար­ցախ-Հա­յաս­տան, այլ Ար­ցախ-Ռու­սաս­տան խա­ղեր է տա­լիս:


Զար­մա­նա­լի է նաև, որ ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյանն է հրա­ժար­վում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կետ նշա­նա­կել, այն­պես էլ 17-ի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն են հայ­տա­րա­րում, որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը նպա­տա­կա­հար­մար չեն: Նրանք ի­րա­վա­ցի են, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է հե­ռա­նա, որ նրա հետ ոչ մի լուրջ հար­ցով բա­նակ­ցող չի լի­նե­լու, որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան, որ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ իշ­խա­նու­թյան հետ ինչ-որ մե­կը ԼՈՒՐՋ բա­նակ­ցե­լու է անվ­տան­գու­թյան կամ տն­տե­սա­կան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ, ա­ռա­վել ևս, որ նրանք էլ այդ հար­ցե­րը պատ­վի­րա­կում են… Մոսկ­վա­յին: Իսկ հե­տո զար­մա­նում են, որ ժո­ղո­վուր­դը ի­րենց չի միա­նում, հոր­դո­րում են հա­մա­տեղ հե­ռաց­նել Նի­կո­լին: Ժո­ղո­վուր­դը ու­զում է ի­մա­նալ՝ ինչ է ի­րեն սպա­սում Նի­կո­լից հե­տո՝ ի­րա­կան ընտ­րու­թյու՞ն, թե՞ հնե­րի ու նո­րե­րի վե­րընտ­րու­թյուն: Հրա­ժար­վե­լով ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից՝ թե իշ­խա­նու­թյու­նը, թե իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ընդ­դի­մու­թյու­նը հրա­ժար­վում են ոչ միայն Ար­ցա­խի մնա­ցած մա­սը պահ­պա­նե­լուց, այլև Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նից ու ա­զատ անկ­ման մեջ են մտ­նում Ռու­սաս­տա­նի գր­կում, ո­րի ձեռ­քե­րը շո­յում են մեկ Էր­դո­ղա­նի, մեկ Ա­լիևի գլու­խը: Բայց ոչ Հա­յաս­տա­նի, որ ոչ հա­րա­զատ, ոչ խորթ զա­վակ է, ոչ էլ որ­դե­գիր, օ­ժիտ էլ չու­նի:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Թե քա­նի մա­սի է բա­ժան­ված հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րի տրո­հում­նե­րը շա­րու­նակ­վում են ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րում, վկա­յում են հայ ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձին հա­ջոր­դած շնոր­հա­կա­լու­թյուն­նե­րը՝ ցա­րին, Ռուս­տամ Մու­րա­դո­վին, Նի­կո­լին, ՄԻՊ-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներ­կա­յա­ցուց­չին, Սի­րա­նույշ Սա­հա­կյա­նին ու Ար­տակ Զեյ­նա­լյա­նին, մե­կին շնոր­հա­կալ լի­նող­նե­րը մեր­ժում էին մյուս­նե­րին: Կարևո­րը՝ 45 մարդ վե­րա­դար­ձավ տուն, տուն­դար­ձը դեռ չի ա­վարտ­վել Մոսկ­վան փոր­ձում է նախ­կին վար­չա­պետ Վազ­գեն Մա­նու­կյա­նին այ­լընտ­րանք ստեղ­ծել՝ ի դեմս նախ­կին վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի, որ ան­ցած շա­բաթ ո­րո­շեց ի­րա­վի­ճակ գնա­հա­տել ու հա­մընդ­հա­նուր ճգ­նա­ժամ ար­ձա­նագ­րեց, հույս հայտ­նե­լով, որ վար­չա­պետն իր մեջ հե­ռա­նա­լու հա­մար­ձա­կու­թյուն կգտ­նի: Իսկ ընդ­հան­րա­պես՝ թշ­նա­մի՞ եք ո­րո­նում: Հա­յաս­տա­նը սահ­մա­նա­մերձ հայ­րե­նիք է, ու սահ­մա­նի այն կող­մում Էր­դո­ղա­նը սպա­սում է 2023-ին, որ փա­կի 1923-ի Լո­զա­նի կոն­ֆե­րան­սի է­ջը: Ի՞նչ էջ: Հա­մե­մա­տեք Սևրի և Լո­զա­նի կոն­ֆե­րանս­նե­րում հաս­տատ­ված Թուր­քիա­յի սահ­ման­նե­րը: Էր­դո­ղա­նը 2023-ին ու­զում է վե­րըն­տր­վել իբրև սուն­նի­նե­րի խա­լիֆ, բայց Արևմուտ­քը նրան կանգ­նեց­նե­լու է, ու… բարևներ է ու­ղար­կե­լու Ա­լիևին: Հայ­կա­կան բեր­մու­դյան ե­ռան­կյու­նին քակ­վե­լու է: Ողջ լե­րուք. կո­րո­նա­վի­րու­սից ու­նենք պա­տե­րազ­մին հա­մա­րյա հա­վա­սար զո­հեր՝ 3223: ՈՒ հի­շեք Վազ­գե­նի խոս­քե­րը՝ «Ժո­ղո­վուրդ, պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել»:

Դիտվել է՝ 11469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ