«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Eastday.com. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին

Eastday.com. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին
18.10.2020 | 10:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վճռել է դավաճանել Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին ցուցադրելով С-400-ի դիապազոնները՝ համալիրների ակտիվացման ժամանակ՝ հաղորդում է չինական ինտերնետ-մամուլը: Eastday.com-ը գրում է, որ Անկարան կարող էր անցկացնել Ռուսաստանից գնած համակարգերի գաղտնի փորձարկումներ, բայց գնաց այլ ճանապարհով և նախապես հայտարարեց տեստավորման մասին, որ թույլ տվեց ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սկանավորել С-400-ի հաճախականությունները: Սայթը Էրդողանի այդ վարքագիծը որակում է դավաճանություն Մոսկվային: Լրագրողները չեն բացառել, որ ապագայում Թուրքիան ալյանսին կտա С-400 համալիրը:


Թուրքիան Ռուսաստանի հետ կռվում է երեք ճակատներով՝ Լիբիայում, Սիրիայում, Անդրկովկասում՝ գտնում է ՌԴ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովը: YouTube-ալիք «РОЙ ТВ» հաղորդման ժամանակ փորձագետը քննադատել է Մոսկվայի որոշումը՝ Անկարային С-400 համակարգեր վաճառել: Սիվկովի խոսքով՝ ռուսական ամենահզոր զենիթահրթիռային համակարգը ընկել է Էրդողանի՝ ոչբարեկամ երկրի նախագահի ձեռքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե դա հենց այն գի՞նն է, որով Էրդողանը ինքն իրեն ապահովագրում է ԱՄՆ պատժամիջոցներից, որի մասին անընդհատ հայտարարում, բայց չի սահմանում Սպիտակ տունը: Եթե իրոք, Էրդողանը թույլ է տվել սկանավորել սկանավորել С-400-ի հաճախականությունները, բավարար հիմք է համակարգերի վաճառքի համաձայնագիրը կասեցնելու համար: Թուրքիան ոչ միայն գաղտնի փորձարկումներ չի արել, այլև 10 օր առաջ գովազդում էր Սինոպում կայանալիք փորձարկումները:

Դիտվել է՝ 8354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ