«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այսօր­վա Թուր­քիան ոչ թե նեոօս­մա­նիզմ է, ոչ թե իս­լա­միզմ է, այլ պան­թուր­քիզմ

Այսօր­վա Թուր­քիան ոչ թե նեոօս­մա­նիզմ է, ոչ թե իս­լա­միզմ է, այլ պան­թուր­քիզմ
09.10.2020 | 00:58

(Նախորդ մասը)

2018-19-ից հենց Վրաս­տա­նում, չխո­սե­լով նրա աշ­խար­հագ­րա­կան հարևան­նե­րի մա­սին, տագ­նա­պով խո­սում են, որ թուր­քերն ար­դեն սկ­սել են վրա­ցա­կան տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցիան։ Նշենք միայն 2018-20 թթ. մի քա­նի վեր­լու­ծա­կան նյու­թե­րի վեր­նագ­րե­րը. 1) «Ա­ջա­րիա. թուր­քա­կան օ­կու­պա­ցիա, ո­րը ոչ ոք չի նկա­տել», 2) «Թբի­լի­սիում հայ­տա­րա­րել են, որ Թուր­քիան Վրաս­տա­նից ար­դեն փաս­տա­ցի «պո­կել» է Ա­ջա­րիան, 3) «Ին­չի՞ է հան­գեց­նում Թուր­քիա­յի կող­մից վրա­ցա­կան Ա­ջա­րիա­յի խա­ղաղ օ­կու­պա­ցիան» և այլն։ Վեր­ջին նյու­թը գնա­հա­տե­լի է նրա­նով, որ թվագր­ված է 2020 թ. օ­գոս­տո­սի 23-ով, ուս­տի մի քա­նի մեջ­բե­րում ա­նենք. «Թուր­քերն ան­մի­ջա­պես բնա­կու­թյուն են հաս­տա­տում Ա­ջա­րիա­յում։ Ա­մե­նու­րեք լս­վում է նրանց խոս­քը։ Ներ­կա­յումս ա­վե­լի քան 65 հա­զար թուրք Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն է ստա­ցել։ Նրանք ակ­տի­վո­րեն ան­շարժ գույք են գնում Ա­ջա­րիա­յում։ Ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան գործ­նա­կա­նում ողջ գոր­ծա­րա­րու­թյու­նը նրանց ձեռ­քում է։ Նրանց հա­մար սահ­մա­նը պայ­մա­նա­կան հաս­կա­ցու­թյուն է։ Հս­կիչ ան­ցա­կե­տե­րը նրանք անց­նում են ա­ռանց խն­դիր­նե­րի, նս­տում են ավ­տո­բուս և գնում Բա­թում... Ա­ջա­րիա­յում գոր­ծող բո­լոր մու­սուլ­մա­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ֆի­նան­սա­վոր­վում են Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Ա­ջա­րիա վե­րա­դառ­նա­լով` նրանք դառ­նում են իս­լա­մի ակ­տիվ քա­րո­զիչ­ներ»։ Հե­տաքր­քիր են նաև հայտ­նի փոր­ձա­գետ Համ­լետ Չի­պաշ­վի­լու գնա­հա­տա­կան­նե­րը. «Թուր­քիան մեզ­նից ար­դեն խլել է Ա­ջա­րիան և՛ կրո­նա­կան, և՛ տն­տե­սա­կան ա­ռում­նե­րով։ Ա­ջա­րիա­յում վա­ղուց են գոր­ծում տաս­նյակ մու­սուլ­մա­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնց ուղ­ղա­կիո­րեն ֆի­նան­սա­վո­րում է թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը։ Այդ քա­ղա­քա­կա­նու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կը տե­ղի ա­ռա­վե­լա­գույն թվով բնա­կիչ­նե­րի մահ­մե­դա­կա­նա­ցումն է։ Այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն Ա­ջա­րիա­յից աղ­ջիկ­նե­րին ու պա­տա­նի­նե­րին տա­նում են թուր­քա­կան մեդ­րե­սե­նե­րում սո­վո­րե­լու։ Հե­տո նրանք վե­րա­դառ­նում են հայ­րե­նիք և սկ­սում ակ­տի­վո­րեն իս­լամ քա­րո­զել։ Ըստ էու­թյան, դա «օս­մա­նյան կայս­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու» ռազ­մա­վա­րու­թյան բա­ղադ­րիչ­նե­րից մեկն է։ Ի դեպ, այդ թե­ման պար­բե­րա­բար ար­ծար­ծում է նրա գա­ղա­փա­րա­խոս­նե­րից մե­կը` Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը»։
Մեր կար­ծի­քով, Վրաս­տա­նում Թուր­քիա­յի «սո­ղա­ցող ագ­րե­սիա­յի» և Ա­ջա­րիա­յի փաս­տա­ցի օ­կու­պա­ցիա­յի մա­սին այդ վկա­յու­թյուն­նե­րից հե­տևում է, որ գե­նե­րալ Յու­կու­րի­ձեն ար­դեն ու­շա­ցել է իր այն խոս­տո­վա­նու­թյամբ, թե Թբի­լի­սիում նոր-նոր սկ­սել են «ան­հան­գս­տա­նալ» թուր­քա­կան ագ­րե­սիվ ու ինք­նագ­լուխ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Ինչ­պես տես­նում ենք, թուր­քե­րը չեն էլ սպա­սում, որ, օգտ­վե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­սու­թյուն­նե­րի ինչ-որ հեր­թա­կան բռնկ­ման տես­քով «հար­մար պա­հից», զորք մտց­նեն։ Ի՞նչ կա­րիք կա։ Առն­վազն վեր­ջին 2-3 տա­րում վրա­ցի­ներն ի­րենք են խոս­տո­վա­նում, որ Թուր­քիան ար­դեն օ­կու­պաց­րել է վրա­ցա­կան տա­րած­քի մի մա­սը` Ա­ջա­րիան։


Ի դեպ, ծա­վա­լա­պաշ­տու­թյան այդ ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը` տե­ղա­ցի­նե­րին հենց թուր­քա­կան մեդ­րե­սե­ներ ու­ղար­կե­լը (Ա­ջա­րիա) կամ թուր­քա­կան քո­լեջ­ներ բա­ցե­լը տե­ղե­րում (Մոլ­դո­վա, Լի­բա­նան, նույ­նիսկ Պա­կիս­տան, Աֆ­ղանս­տան, մինչև վեր­ջերս` Աբ­խա­զիա, Ղրիմ և այլն) և հե­տա­գա­յում այդ մեդ­րե­սե­նե­րի ու քո­լեջ­նե­րի սա­նե­րին թուր­քա­կան նպա­տակ­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծելն ակն­հայ­տո­րեն վկա­յում են, որ դա օս­մա­նիզ­մի կամ նեոօս­մա­նիզ­մի, Օս­մա­նյան կայս­րու­թյան վե­րա­կան­գն­ման հարց չէ, ինչ­պես կար­ծում է Հ. Չի­պաշ­վի­լին։ Շատ վա­ղուց է Աֆ­ղանս­տա­նից կամ Բրի­տա­նա­կան Հնդ­կաս­տա­նից (ո­րի մասն էր Պա­կիս­տա­նը) ինչ-որ բան ե­ղել Օս­մա­նյան կայս­րու­թյան կազ­մում, էլ չենք խո­սում չի­նա­կան Սինց­զյա­նի մա­սին։ Ան­գամ տխ­րահռ­չակ Ղրի­մի խա­նու­թյու­նը ե­ղել է «միա­վո­րյալ պե­տու­թյուն», բայց ոչ Թուր­քիա­յի մաս։ Այն­պես որ, մեր առջև ոչ թե օս­մա­նիզմ/նեոօս­մա­նիզմ է, այլ հենց ար­դիա­կա­նա­ցած ագ­րե­սիվ պան­թուր­քիզմ, ո­րով­հետև թուր­քե­րի «աչ­քին երևում» է Ան­կա­րա­յի շուր­ջը և՛ ի­րա­նա­կան, և՛ Հնդ­կաս­տա­նի, և՛ Ա­ջա­րիա­յի մու­սուլ­ման վրա­ցի­նե­րի (կոնկ­րետ` ա­ջար­նե­րի և լա­զե­րի, ո­րոնք չեն կորց­րել ի­րենց լեզ­վա­կան նույ­նա­կա­նու­թյու­նը) լե­զու­նե­րը կրող­նե­րի, և ոչ միայն թր­քա­լե­զու­նե­րի, ա­սենք` Սի­րիա­յի, Ի­րա­քի թուրք­մեն­նե­րի, Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյան թր­քա­խոս մա­սի, Մի­ջին Ա­սիա­յի թուրք­մեն­նե­րի և Չի­նաս­տա­նի ույ­ղուր­նե­րի միա­վո­րու­մը։


Ի­հար­կե, մի հոդ­վա­ծում 20-րդ դա­րում պան­թուր­քիզ­մի զար­գաց­ման և տա­րած­ման բո­լոր տե­սա­կետ­ներն ընդ­գր­կել ոչ մե­կին չի հա­ջող­վի։ Մեր կար­ծի­քով, անհ­րա­ժեշտ է փոր­ձա­գետ­նե­րի, ռազ­մա­վա­րա­կան կենտ­րոն­նե­րի և Թուր­քիա­յի պան­թուր­քիս­տա­կան ու­ղեգ­ծի ծա­վալ­ման օ­բյեկտ դար­ձող եր­կր­նե­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մա­կարգ­ված ու հա­մա­ձայ­նեց­ված աշ­խա­տանք։ Դրա­նում մեզ հա­մո­զում է այն, որ այժմ Ան­կա­րան կտ­րուկ ակ­տի­վա­ցել է նաև Մի­ջերկ­րա­կան ծո­վի շր­ջա­նում, ընդ ո­րում ոչ միայն Հու­նաս­տա­նի և Կիպ­րո­սի Հան­րա­պե­տու­թյան հան­դեպ` իբր «ծո­վա­յին ա­ռափ­նյա­կում գա­զի հան­քա­վայ­րե­րի պատ­ճա­ռով»։ Թուր­քե­րը «մտել» են Լի­բիա, ընդ ո­րում` ոչ միայն ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­նե­րի տես­քով, այլև ի­րենց են­թա­կա հրո­սակ­նե­րի, ո­րոնց հենց Թուր­քիան էլ այն­տեղ է բե­րել սի­րիա­կան Իդ­լի­բի «ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված» գո­տուց։ Հի­մա խոսքն այն մա­սին է, որ Թուր­քիան պատ­րաստ­վում է Ադր­բե­ջան տե­ղա­փո­խե­լու, կամ էլ ար­դեն տե­ղա­փո­խել է, Իդ­լի­բի բան­դիտ­նե­րին` հա­յե­րի դեմ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։ Ակ­տիվ մեր­ձե­ցում է ըն­թա­նում Պա­կիս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան հետ, և փոր­ձա­գետ հե­տա­զո­տող­ներն ար­դեն խո­սում են այն մա­սին, որ թուր­քերն ու պա­կիս­տան­ցի­նե­րը կդառ­նան ագ­րե­սիվ սուն­նի-ար­մա­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան նոր ա­լի­քի մի­ջու­կը։ Այն­տեղ՝ հույ­նե­րի և ուղ­ղա­փառ սլա­վոն­նե­րի դեմ (կա­թո­լիկ­նե­րի և բո­ղո­քա­կան­նե­րի հետ թուր­քերն ա­ռանձ­նա­պես «ինչ-որ» չեն վի­ճում), այս­տեղ՝ հա­յե­րի և նրանց դեմ, ով­քեր հա­մա­միտ չեն պան­թուր­քիզ­մին Կով­կա­սում և Ա­ռա­ջա­վոր Ա­սիա­յում, եր­րորդ տե­ղում՝ Հնդ­կաս­տա­նի և Չի­նաս­տա­նի դեմ...


Մի՞­թե պարզ չէ, որ պան­թուր­քիզ­մը, չնա­յած ՌԴ-ի և Ի­րա­նի հան­դեպ «սի­րո» մա­սին Էր­դո­ղա­նի եր­դում­նե­րին, ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի ան­թա­քույց թշ­նա­մին է։ Եվ մի՞­թե պարզ չէ, որ, բա­ցի Թուր­քիա­յից, պան­թուր­քիզ­մի տա­րած­ման մար­տա­վա­րու­թյան հետևում կանգ­նած են այն նույն ու­ժե­րը, ո­րոնք XX դա­րի ա­ռա­ջին կե­սում կազ­մա­կեր­պում էին Օս­մա­նյան կայս­րու­թյան ոչ թուրք բնա­կիչ­նե­րի (հա­յեր, հույ­ներ, ա­սո­րի­ներ, եզ­դի­ներ, Դեր­սի­մի քր­դեր և այլն) ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև այն պե­տու­թյուն­ներն ու օր­վա վեր­նա­խա­վե­րը, ո­րոնք, ա­ռանց թաքց­նե­լու, ի­րենց թշ­նա­մին են հա­մա­րել և հա­մա­րում Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը և Ի­րա­նը։ Մեր նախ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը միան­շա­նակ է. Թուր­քիան ու պան­թուր­քիզ­մը նույ­նիսկ 105 տա­րի հե­տո գոր­ծիք են հենց այն ու­ժե­րի ձեռ­քին, ո­րոնց կա­տա­ղեց­նում է Եվ­րա­սիա­յի «Մեծ եր­րոր­դու­թյուն» ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Ի­րա­նի մեր­ձե­ցու­մը։ Եվ սպաս­վող «Կով­կաս-2020» զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րոնց ըն­թաց­քում, ՌԴ-ի, Ի­րա­նի և ՉԺՀ-ի ա­ռա­ջար­կով, մաս­նա­կից եր­կր­նե­րը պետք է վճ­ռեն ա­հա­բեկ­չու­թյան դեմ հա­մա­տեղ պայ­քա­րի խն­դիր­ներ, մենք ա­ռա­ջար­կում ենք հա­մա­րել թուր­քա­կան նկր­տում­նե­րի դեմ պայ­քա­րին ու չե­զո­քաց­մա­նը նշ­ված պե­տու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տու­թյան փու­լե­րից մե­կը, ընդ ո­րում՝ ոչ միայն Կով­կա­սում։ Եվ ի­զուր չէ, որ այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է մաս­նակ­ցե­լու, իսկ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վել է։ Չէ՞ որ դժ­վար է մշ­տա­պես ձևաց­նել, թե «ո­չինչ չես հաս­կա­նում» ու չես տես­նում, որ պան­թուր­քիստ­նե­րի պլան­նե­րը բա­ցա­հայտ­ված ու վեր­ծան­ված են։ ՈՒս­տի առն­վազն ՌԴ-ի, Ի­րա­նի և ՉԺՀ-ի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի և զին­ված ու­ժե­րի ջան­քե­րի միա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը ցույց է տա­լիս ոչ միայն հա­կաա­մե­րի­կյան, այլև հա­կա­պան­թուր­քիս­տա­կան ուղղ­վա­ծու­թյուն։


Եվ, ի վեր­ջո, այն, ինչ ծա­վալ­վեց Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ սեպ­տեմ­բե­րի 27-ին, նույն­պես պան­թուր­քիզ­մի ցց­ված ա­տամ­ներն են։ ՄԱԿ ԱԽ-ի 5 մշ­տա­կան ան­դամ­նե­րից առն­վազն 2-ը՝ ՌԴ-ն ու Ֆրան­սիան, գրե­թե պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել են, որ ի­րենց ա­մեն ինչ հայտ­նի է, որ Թուր­քիան Սի­րիա­յից ա­հա­բե­կիչ­ներ է տե­ղա­փո­խել Այ­սր­կով­կաս։ Վկա­յու­թյուն կա նաև Ի­րա­նից։ Ար­դեն նա­խազ­գու­շա­ցում­ներ են հն­չում, որ ե­թե ոչ մե­կը չկանգ­նեց­նի պան­թուր­քիստ­նե­րին, ա­պա աշ­խար­հը կխր­վի ա­ղե­տի խոր­խո­րա­տը։ Հոկ­տեմ­բե­րի 1-ին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րը հան­դես ե­կան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րը հա­ղոր­դել են բո­լոր ԶԼՄ-նե­րը, ուս­տի մենք չենք կրկ­նի այն։ Պար­զա­պես նշենք, որ ա­ռայժմ ԱՄՆ-ը (ի դեպ՝ Թուր­քիա­յի խնա­մա­կա­լը), Ռու­սաս­տա­նը և Ֆրան­սիան լռում են պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման մեջ Թուր­քիա­յի դե­րի մա­սին։ Ա­ռայժմ բո­լո­րը, նույ­նիսկ փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը, խո­սում են ոչ թե պա­տե­րազ­մի, այլ «հա­կա­մար­տու­թյան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման» մա­սին։ Բայց ար­դեն ի­րերն ի­րենց ա­նու­նով կո­չե­լու ժա­մա­նակն է. ագ­րե­սիան պետք է հս­տա­կո­րեն կոչ­վի ագ­րե­սիա։ Չէ՞ որ այժմ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ թուր­քե­րը ծա­վա­լում են նույն ա­հա­բեկ­չա­կան ագ­րե­սիան, ո­րը 2012 թ. ծա­վա­լել էին Սի­րիա­յի ու նրա ժո­ղո­վուրդ­նե­րի (այդ թվում՝ հա­յե­րի) դեմ։


Նո­րից ցան­կա­նում ենք ու­շադ­րու­թյուն դարձ­նել Ի­րա­նի դե­րին, բայց ար­դեն` Այ­սր­կով­կա­սում։ Պա­տե­րազմ է, և նրա ա­մեն դր­վա­գի վեր­լու­ծու­մը մոտ ա­պա­գա­յի խն­դիր է։ Իսկ հի­մա կարևոր է հաս­կա­նալ, թե ին­չու, ինչ­պես 2016 թ. ապ­րի­լին, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում «կով­կա­սյան թա­թար­նե­րը» պար­տա­դիր կեր­պով «սխալ­մամբ» ինչ-որ բան են նա­խա­ձեռ­նում նաև Ի­րա­նի տա­րած­քի անվ­տան­գու­թյան դեմ։ Ի դեպ, հայ­կա­կան կողմն ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին ար­դեն հա­ղոր­դել է այն ա­մե­նը, ինչն ի­րեն հայտ­նի է ըն­թա­ցող պա­տե­րազ­մի և Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյան մա­սին, մաս­նա­վո­րա­պես Սի­րիա­յից ա­հա­բե­կիչ­նե­րին Նա­խիջևան, «Բաք­վի հան­րա­պե­տու­թյուն» և ընդ­հան­րա­պես Ա­րաքս գե­տից հյու­սիս ըն­կած ողջ գո­տի տե­ղա­փո­խե­լու գոր­ծում Ան­կա­րա­յի դե­րի և քայ­լե­րի մա­սին։


Ար­դեն այն ժա­մա­նակ, երբ «կով­կա­սյան թա­թար­նե­րը» եր­կու ան­գամ «սխալ­մամբ» գն­դա­կո­ծել էին Ի­րա­նը, Թեհ­րա­նից կտ­րուկ ար­ձա­գանք հետևեց։ Սեպ­տեմ­բե­րի 28-ին Ի­րա­նի սահ­մա­նա­պահ զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ղա­սեմ Ռե­զա­յին Հա­յաս­տա­նին և Ադր­բե­ջա­նին նա­խազ­գու­շաց­րեց, որ ա­վե­լի լավ վե­րահս­կեն ի­րենց մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Ի­րա­նի սահ­մա­նա­կից գո­տում. «Մենք նա­խազ­գու­շաց­նում ենք նրանց, որ չի կա­րե­լի կրա­կել մեր կող­մը։ Ա­կա­նա­նե­տի եր­կու արկ սխալ­մամբ ըն­կել են մեր սահ­ման­նե­րի հա­րա­կից շր­ջան­նե­րը, և մենք տե­ղե­կաց­րել ենք նրանց։ Հույս ու­նենք, որ հան­գս­տու­թյու­նը կվե­րա­կան­գն­վի»։ Նա նույ­նիսկ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րին վե­րա­դառ­նա­լու կոչ է ա­րել. «Մենք հետևում ենք նրանց փոխհ­րաձ­գու­թյա­նը։ Այդ բա­խում­նե­րը նրան­ցից ոչ մե­կին օ­գուտ չեն տա, ո­րով­հետև ու­րիշ­նե­րը կա­րող են չա­րա­շա­հել ի­րա­վի­ճա­կը»։ Ինչ­պես տես­նում ենք, ի տար­բե­րու­թյուն այ­լոց, ո­րոնք հրա­դա­դա­րի կոչ են ա­նում, ի­րան­ցի գե­նե­րա­լը հի­շա­տա­կում է նաև ինչ-որ «ու­րիշ­նե­րի», ո­րոնք կա­րող են «չա­րա­շա­հել ի­րա­վի­ճա­կը»։ Ակն­հայ­տո­րեն Ռե­զա­յին նկա­տի ու­ներ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կր­նե­րը՝ Թուր­քիան, ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը։
Հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ «Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը» ո­րո­շել է ան­տե­սել գե­նե­րալ Ռե­զա­յիի խոր­հուր­դը։ Եվ երբ իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ա­նօ­դա­չու սար­քը լկ­տիո­րեն (ի­հար­կե՝ ոչ «սխալ­մամբ») խախ­տեց Ի­րա­նի օ­դա­յին սահ­ման­նե­րը, ի­րա­նա­կան կող­մը կրակ բա­ցեց. մենք գի­տենք միայն, որ Ի­րա­նի ՀՕՊ-ի ու­ժե­րը խո­ցել են այդ սար­քը։ Բայց կրակ է ե­ղել նաև սահ­մա­նա­կից կող­մի վրա. հա­վա­նա­բար ի­րան­ցի­նե­րը գի­տեին, թե որ­տե­ղից է ար­ձակ­վել այն, և կրա­կել էին այդ օ­դա­կա­յա­նի ուղ­ղու­թյամբ։ Դա էլ խել­քի չբե­րեց «կով­կա­սյան թա­թար­նե­րին»։ Ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դել են, որ հոկ­տեմ­բե­րի 1-ին մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց հեր­թա­կան ան­գամ «սխալ­մամբ» գն­դա­կոծ­վել են Ի­րա­նի մի քա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջան­ներ։ Ե­րեք արկ է ըն­կել Արևե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի Խո­դա Օ­ֆա­րին շր­ջա­նի Փար­վիզ­խան­լու գյու­ղի տա­րածք, ին­չի հետևան­քով վի­րա­վոր­վել է 1 ե­րե­խա, վնաս­վել 6 տուն։
Ար­դեն բազ­մա­թիվ ԶԼՄ-ներ նշում են, որ հա­ղոր­դում­ներ են գա­լիս Ար­ցա­խի հա­րա­կից շր­ջան­նե­րում Ի­րա­նի ԶՈՒ և ԻՀՊԿ լրա­ցու­ցիչ ու­ժե­րի տե­ղա­բաշխ­ման մա­սին։ Իսկ փոր­ձա­գետ­ներ Կա­րի­նե Գևոր­գյա­նը (Մոսկ­վա), Վար­դան Ոս­կա­նյա­նը (Երևան) և ու­րիշ­ներ այդ մա­սին հա­ղոր­դել էին դեռ սեպ­տեմ­բե­րի 30-ին։ Կ. Գևոր­գյա­նի վկա­յու­թյուն­ներն ա­ռա­վել ար­ժե­քա­վոր են, ո­րով­հետև նա հղում­ներ էր ա­նում ՌԴ զին­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րի աղ­բյուր­նե­րին։ Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ միայն «կով­կա­սյան թա­թար­նե­րի» կող­մից չեն ե­ղել նման մի­ջա­դե­պեր։ Հոկ­տեմ­բե­րի 1-ին տա­րած­վել է Ար­ցա­խի ՊՆ հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի Վա­րա­զա­թում­բի շր­ջա­նում Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խո­ցել են Ադր­բե­ջա­նի ԶՈՒ ուղ­ղա­թի­ռը, ո­րը ջախ­ջախ­վել է Ի­րա­նի տա­րած­քում։ Նշ­վում է, որ հա­կա­ռա­կոր­դի մար­տա­կան մե­քե­նա­յի խո­ցու­մը ի­րա­նա­կան տա­րած­քի մո­տա­կայ­քում «մի­տում­նա­վոր չէ, ո­րով­հետև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ըն­թա­նում են Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նին շատ մոտ»։ Բայց, ինչ­պես մեզ թվում է, Ի­րանն ինքն էլ ա­մեն ինչ հիա­նա­լի տես­նում է. գե­նե­րալ Ռե­զա­յին ի­զուր չէր նա­խազ­գու­շաց­նում սեպ­տեմ­բե­րի 28-ին, որ ի­րա­նա­կան կող­մը «հետևում է գն­դա­կո­ծում­նե­րին» Ի­րա­նի տա­րած­քի սահ­մա­նա­կից գո­տում։ Այն­պես որ, Ար­ցա­խի ՊՆ-ի խոս­տո­վա­նու­թյունն ի­րան­ցի­ներն ըն­դու­նել են ըմ­բռ­նու­մով։ Միևնույն ժա­մա­նակ՝ մենք ին­չու՞ պետք է ան­հան­գս­տա­նանք։ «Կով­կա­սյան թա­թար­նե­րի» ՊՆ-ն նույն հոկ­տեմ­բե­րի 1-ին հեր­քել է ա­մեն վկա­յու­թյուն, թե ի­րենք մար­տա­կան ա­վիա­ցիա­յի թե­կուզ մեկ միա­վոր են կորց­րել. իբր բո­լոր ինք­նա­թիռ­նե­րը և ուղ­ղա­թիռ­նե­րը «շար­քում են»։ Ստեք մինչև ու­շա­թա­փու­թյուն, թշ­նա­մի­ներ. հայ­կա­կան կող­մին աշ­խար­հը չի՞ հա­վա­տա։ Ո­չինչ, Ի­րա­նին ոչ ոք չի հա­մար­ձակ­վի չհա­վա­տալ...
Ի­րա­նի ա­մե­նա­կարևոր «ներգ­րա­վու­մը ի­րադ­րու­թյան մեջ» հետևեց ա­վե­լի ուշ, թեև` նույն­պես հոկ­տեմ­բե­րի 1-ին։ Ի­րա­նի ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Սա­յիդ Խա­թիբ­զո­դան հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նը ոչ մի դեպ­քում թույլ չի տա ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին երկ­րի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րի հա­րա­կից շր­ջան­նե­րը դարձ­նել սպառ­նա­լիք իր ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը։ Նա նաև ա­սել է, որ բա­խում­նե­րի տե­ղա­փո­խու­մը Կով­կաս կհան­գեց­նի «տա­րա­ծաշր­ջա­նա­յին ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ ա­ղե­տի, քան ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյունն է»։ Այս­պի­սով, Ռու­սաս­տա­նից ու Ֆրան­սիա­յից հե­տո Ի­րա­նը, փաս­տո­րեն, ա­սում է` ի­րենք նույն­պես ա­պա­ցույց­ներ ու­նեն, որ Թուր­քիան Մեր­ձա­վոր Արևել­քից ա­հա­բե­կիչ­ներ է տե­ղա­փո­խել Այ­սր­կով­կաս։ Եվ ա­ռայ­սօր դա է ա­մե­նագլ­խա­վո­րը, ոչ թե Պու­տի­նի կամ ՌԴ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, Մակ­րո­նի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը կամ Հա­յաս­տա­նին և Ար­ցա­խին ա­ջակ­ցե­լու խոս­քե­րը։ Տա­րա­ծաշր­ջանն այժմ գրե­թե 100 %-ով գի­տի, թե ում զոր­քե­րը (ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում) կսկ­սեն վե­րաց­նել «կով­կա­սյան թա­թար­նե­րի» բա­նա­կի շար­քե­րում գտն­վող թուր­քա­կան ա­հա­բե­կիչ­նե­րին։ Ի դեպ, դրանք կա­րող են լի­նել նաև հա­մա­տեղ ի­րա­նա-ռու­սա­կան պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ։
Չի բա­ցառ­վում, որ Հա­յաս­տա­նը նույն­պես միա­նա ի­րա­նա-ռու­սա­կան հա­վա­նա­կան պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյա­նը։ Զուր չէր, որ հոկ­տեմ­բե­րի 1-ին Մոսկ­վա­յից հն­չեց ռուս փոր­ձա­գետ­նե­րից մե­կի այն կար­ծի­քը, որ ՌԴ-ն և նրա դաշ­նա­կից­նե­րը պար­տա­վոր են հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն սկ­սե­լու Այ­սր­կով­կա­սում։ Եվ զուր չէր, որ նույն օ­րը Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն ստիպ­ված խոս­տո­վա­նեց, որ, պարզ­վում է, Ան­կա­րան փոր­ձել է «սա­կար­կել» Մոսկ­վա­յի հետ և Ար­ցա­խի հար­ցով պա­հան­ջել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան «սի­րիա­կան ձևա­չա­փը», բայց Ռու­սաս­տա­նը կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վել է։


Թուր­քիա­յի հետ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օ­րերը (թե­կուզ ա­միս­նե­րը) դան­դա­ղո­րեն մո­տե­նում են ա­վար­տին։ Առ­ճա­կա­տու­մը վրա է հաս­նում սպառ­նա­լից ան­խու­սա­փե­լիու­թյամբ։ Մոսկ­վան ու Թեհ­րանն Էր­դո­ղա­նին չեն նե­րի ա­հա­բե­կիչ­նե­րի տե­ղա­փո­խու­մը Կով­կաս, փաս­տո­րեն մինչև Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի սահ­ման­նե­րը։ Հա­յաս­տա­նը պետք է վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շի, թե մեզ հա­մար որն է ա­վե­լի կարևոր. «բա­րիդ­րա­ցիու­թյու­նը» թուր­քե­րի և «կով­կա­սյան թա­թար­նե­րի» հե՞տ, թե՞ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապն­դումն ու զար­գա­ցու­մը։ Իմ պա­տաս­խանն ի սկզ­բա­նե հայտ­նի է. թշ­նա­մու հետ պայ­մա­նա­վոր­վե­լու բան չկա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ