Բազմահազար մարդիկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի և այլ պաշտոնյաների հայտնի հայտարարությունների և հանցավոր քաղաքականության պատճառով նոր կորոնավիրուսի առնչությամբ ոմանց կողմից միտումնավոր տարածվող սուտն ու կեղծիքն ընդունում են ճշմարտության տեղ: Իհարկե, այս առումով իրենց դերն են կատարում նաև նրանց տգիտությունը, կրթական, իմացական ցածր մակարդակը, տեղեկացվածության պակասը, տրամաբանելու, վերլուծելու անբավարար կարողությունները:
Ավելին. այդ մարդիկ, չգիտակցելով վերոնշյալ տեղեկատվության կեղծ լինելը, իրենք իրենց հերթին դառնում են դրանց բազմացնողներ և սոցիալական ցանցերում տարածողներ, իսկ ճշմարտությունը հրապարակայնորեն համարում սուտ, կեղծիք, երես թեքում իրականությունից։ Մի խոսքով, մեր երկիրը հիմա մի մեծ գժանոցի է նման:
Ինչու առաջացավ այս վիճակը. Փաշինյանն ու Թորոսյանն իրենց հայտարարություններով մեր հասարակության մեծ մասին ենթագիտակցականի մակարդակով ծրագրավորեցին կամ կարողացան ծրագրավորել, նրանց ենթագիտակցության ու գիտակցության մեջ մեխեցին «Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի» (Փաշինյանն այս մասին «դուխով» հայտարարեց մարտի 1-ին, երբ պաշտոնապես հայտարարվեց ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության առաջին հաստատված դեպքի մասին), «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա» (Փաշինյանի սիրելի ու հովանավորած կադրը` Արսեն Թորոսյանը, այս հայտարարությունն արել է ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի հաստատումից 3 օր առաջ` փետրվարի 27-ին):
Վերոնշյալ հայտարարությունների արդյունքում մեր հասարակության մեծ մասի համար արդեն բնավ կարևոր չէ, որ Փաշինյանն ու Թորոսյանը հիմա ճշմարտությունն են ասում` նոր կորոնավիրուսի վտանգավորության, Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի և մահվան դեպքերի թվաքանակի, պաշտոնական թվերի իրական լինելու, շնչադիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, այլ անձանց հետ շփումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության և այլնի մասին, քանի որ նրանց համար կարևորը Փաշինյանի, Թորոսյանի և այլոց կողմից սկզբում արված հայտարարություններն են: Եթե այս հարցում մեզ չեք հավատում, հարցրեք հոգեբաններին, և նրանք կհաստատեն, որ սոցիալական հոգեբանության մեջ կա «առաջնային տպավորության էֆեկտ» հասկացությունը, որը հենց այն արդյունքն է, որի մասին վերևում նշեցինք:
Այո՛, հասարակության մեծ մասի համար կարևորը հիշյալ պաշտոնյաների առաջնային, ինչպես նաև դժվարություններից, վտանգից փախչելուն հոգեբանորեն տրամադրված մարդկանց հաճելի վերը նշված հայտարարություններն են, որոնցով նրանք այն ժամանակվանից, ինչպես նշեցինք, ենթագիտակցականի մակարդակով ծրագրավորվել են: Այդ հայտարարությունները մեխվել են բազմահազար մարդկանց ենթագիտակցության ու գիտակցության մեջ` զրոյացնելով կամ գրեթե զրոյացնելով նրանց ինքնապաշտպանական զգուշավորությունը, զգոնությունը: Այսինքն` այն, ինչը խիստ անհրաժեշտ է վտանգին համարժեք վարք դրսևորելու, երկրում վարակման և մահվան դեպքերի` բնակչության ու պետության համար աղետալի քանակ չունենալու համար, մի բան, որը, դատելով ամենից, մոտ ապագայում լինելու է անխուսափելի: Պարզապես պետք է բաց աչքերով նայել իրականությանը` համոզվելու համար վերահաս աղետի հարցում:
Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկում` «Կայարանի շուկա» կոչվածում, վերջերս ուսումնասիրում էի իրավիճակը. պտուղ-բանջարեղեն վաճառողների, ինչպես նաև վաճառողների և գնորդների միջև սոցիալական հեռավորությունը զանգվածաբար խախտվում էր, մարդկանց գերակշիռ մասն առանց շնչադիմակների էր, և սա` չնայած տարածքում մեծաթիվ ոստիկանների առկայությանը, որոնց կողմից անվտանգության պահպանման կանոնները խախտողներին տուգանելու գեթ մեկ գործողություն չտեսա: Նույն վիճակն է նաև այլուր, ինչն առաջիկայում ունենալու է, պարզապես չի կարող չունենալ իր աղետալի հետևանքները: Սթափվե՛ք:
Իհարկե, բացառված չէ, որ ոստիկանությունը հենց նույն վայրում տուգանվածների ինչ-որ թվեր ներկայացնի, Նիկոլը կամ պարետը Երևանում, Հայաստանում տուգանվածների ինչ-որ թվեր ներկայացնեն, սակայն դրանք ընդամենը հերթապահ ցուցանիշներ ապահովելու համար կատարված և խախտումների իրական քանակին խիստ անհամարժեք տուգանքների քանակն արտահայտող թվեր կլինեն:
Փաշինյանը և Թորոսյանը COVID-19-ի վտանգավորության հարցում իրենց տգիտության, ապիկարության պատճառո՞վ են արել վերոնշյալ հայտարարությունները, թե միտումնավոր` ԱԱԾ-ն առաջնահերթորեն ձեռնամուխ կլինի պարզելու այն բանից հետո, երբ Փաշինյանը, Թորոսյանը և, ընդհանրապես, իրենց քաղաքական թիմի անդամները ստիպված կլինեն հեռանալ զբաղեցրած պաշտոններից, այսինքն` ներկայիս իշխանության տապալումից հետո, եթե, իհարկե, Հայաստանը մինչ այդ չկործանվի: Նկատի ունենալով Փաշինյանի, Թորոսյանի նաև այլ հայտարարություններ և գործողություններ, նրանց կողմից հանցավոր անգործության մի շարք դրսևորումներ (նույնը կարելի է ասել նաև պարետ Տիգրան Ավինյանի առնչությամբ), չեմ բացառում, որ վարչապետի և առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնողները վերոնշյալ հայտարարությունները կատարել են միտումնավոր, այսինքն` որոշակի նպատակով:
Նպատակի առումով ոմանք կարծում են, թե մի կողմից նոր կորոնավիրուսի, դրա տարածման դեմ պայքարի, վարակման ու մահվան դեպքերը հնարավորինս կանխելու և նվազեցնելու աշխատանքների երևութականություն, այսինքն` արտաքին տպավորություն, թվացյալ պատկեր ստեղծելով, մյուս կողմից ճիշտ հակառակ կերպ վարվելով (ինչը, ի դեպ, տողերիս հեղինակն ավելի վաղ փաստել է), Փաշինյանը, Թորոսյանը և ուրիշներ նպատակ ունեն հասնելու Հայաստանում հիվանդության հաստատված դեպքերի մեծ քանակների, որպեսզի համավարակի դեմ պայքարելու, դրա հետագա տարածում թույլ չտալու, հիվանդներին բուժելու, տուժածներին օգնելու պատրվակով արտերկրից միլիոնավոր դոլարներ ստացվեն և… շարունակությունը, կարծում եմ, արդեն հասկացաք:
Չբացառելով վերոնշյալի հնարավորությունը, հակված եմ կարծելու կամ ենթադրելու, որ Փաշինյանն ու Թորոսյանը կատարում են արևմտյան ինչ-որ պետության, կենտրոնի կամ կազմակերպության (չգիտեմ` 300-ի կոմիտեի, Սորոսի հիմնադրամի, ամերիկացի բիզնես մագնատ, միլիարդատեր Բիլ Գեյթսի «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի. մասոնների թե մեկ ուրիշի) կամքը, հանձնարարությունները, հրահանգները:
Խոսքն այն ուժի մասին է, որը կանգնած է նոր կորոնավիրուսը նանոտեխնոլոգիաներով զինված գերհզոր լաբորատորիայում արհեստական ճանապարհով ստանալու հետևում, և որի նպատակը հասնելն է աշխարհում COVID-19-ով հիվանդության ու դրանից մահվան դեպքերի ահավոր ցուցանիշների, որպեսզի դրանցով առաջացնի ոչ թե անիրական (այսինքն` չեղած դեպքերի, շինծու թվերի), այլ միանգամայն իրական հիմքեր ունեցող այնպիսի խուճապ, որ մարդկության գերակշիռ մեծամասնությունը համաձայնի պարտադիր պատվաստումների ծրագրին, իսկ դրանց դեմ արտահայտվողների, պայքարողների գլուխը ջարդի ձեռքի տակ ընկած առաջին իսկ հարմար առարկայով:
Եթե վերոնշյալ կարծիքը կամ ենթադրությունը սխալ է, ինչի համար շատ ուրախ կլինեմ, ապա Փաշինյանը, Թորոսյանը և պարետը պարտավոր են հիմնավոր և ոչ հակատրամաբանական բացատրություններ տալու իրենց վերոնշյալ և այլ հայտարարությունների, գործողությունների, իսկ մի շարք դեպքերում, երբ անհրաժեշտ էր գործել, հանցավոր անգործության համար (առաջին երկուսի պարագայում` փետրվարից սկսած):
Եթե վերոնշյալ կարծիքը կամ ենթադրությունը սխալ է, ապա Փաշինյանը և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են բացատրություն տալու նաև, թե ինչու, երբ համապատասխան վայրերում սոցիալական հեռավորություն պահպանելը, շնչադիմակներ կրելը խիստ անհրաժեշտություններ են, իրենք հանդես են եկել այնպիսի անտրամաբանական հայտարարություններով, կատարել այնպիսի գործողություններ, դրսևորել այնպիսի վարք, որոնք շատ քաղաքացիների մղել ու մղում են անլուրջ վերաբերվելու վարչապետի և առողջապահության նախարարի պաշտոնները զբաղեցնողների, պարետ կարգված Տիգրան Ավինյանի` շնչադիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներին, արհամարհելու դրանք, ընդհանրապես չհավատալու դրանց անհրաժեշտությանը:
ՈՒշադրություն դարձնենք թեկուզ վերջին իրադարձություններին. Փաշինյանը և այլ իշխանավորներ պահանջում են պարտադիր շնչադիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, և շատ ճիշտ են անում, որովհետև դրանք խիստ անհրաժեշտություններ են: Բայց մյուս կողմից հենց իրենք չեն հետևել սահմանված կարգին, իրենց իսկ հորդորին ու պահանջին:
Երբ Փաշինյանը մայիսի 24-ի իր տեսաուղերձով հայտարարեց, որ այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով, պարետատան որոշմամբ պետք է ցանկացած մեքենայում գտնվող ուղևորը և վարորդը լինեն դիմակներով, և կապ չունի՝ այդ մարդիկ մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ, հակառակ պարագայում դա հանգեցնելու է խստագույն վարչական պատասխանատվության, չէ՞ր գիտակցում, իրեն հաշիվ չէ՞ր տալիս, որ պարետատան հակատրամաբանական այդ որոշումը և իր հայտարարությունը հասարակության վրա ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենալու, որովհետև այդ պահանջը որքան էլ ճիշտ է այլոց, բայց միանգամայն սխալ է նույն ընտանիքի անդամների պարագայում, որոնք տանը, նույն հարկի տակ և այլուր միմյանց հետ շփվում են առանց շնչադիմակների: Թե՞ ավտոմեքենայում իրար կարող են վարակել, բայց դրանից, ասենք, կես ժամ հետո տուն գնալով, այլևս իրար չեն կարող վարակել ու չեն վարակի…
Ոմանք արդեն պարետին ու պարետատանը ծաղրելով, հարցնում են, թե վերջինս ե՞րբ է որոշում կայացնելու ամուսինների` անկողնում պարտադիր շնչադիմակով ու ձեռնոցով լինելու վերաբերյալ: Երբ անհրաժեշտ պահանջների հետ ներկայացվում են նաև անհեթեթ, անտրամաբանական պահանջներ (սա հոգեբաններին հայտնի ու հասկանալի նուրբ տեխնոլոգիա է), հասարակությունը մեծամասնությամբ հակվում է այդ բոլոր պահանջներն ամբողջությամբ չկատարելուն, ինչն ամեն օր տեսնում ենք մեր առօրյայում, վտանգավոր ու գնալով ահագնացող հետևանքները` նույնպես:
Հիշենք նաև Արցախում Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և այլոց հայտնի ուտուշ-խմուշը` սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի կոպիտ խախտմամբ, ինչը փորձեց արդարացնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը` հանդես գալով անհեթեթ, տրամաբանությունից բոլորովին դուրս պատճառաբանությամբ: Մինչդեռ, սոցիալական հեռավորության պահպանումը տվյալ դեպքում առավել մեծ անհրաժեշտության էր, քանի որ կերուխումի սեղանի շուրջ ներկաները, սնվելու հանգամանքը նկատի ունենալով, այսինքն` օբյեկտիվ պատճառով, առանց շնչադիմակների էին:
ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով վերջերս անդրադառնալով բարձրաստիճանների` արդարացի քննադատությունների արժանացած վերոնշյալ վարքն արձանագրած լուսանկարին, ասել է. «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է իրավական այլ ռեժիմ՝ սահմանված պարետի կողմից, ինչպես նաև կա իրավիճակի կտրուկ տարբերություն. պարետի որոշումները, թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»:
«Դաս իստ ֆանտաստիշ»… Կարծում էի, թե Հայաստանում գերագույն գլխավոր մանիպուլյատորն ու դեմագոգը Նիկոլ Փաշինյանն է, բայց, պարզվում է, կա մեկը, որը հավակնում է նրանից այդ տիտղոսը խլելուն, համենայն դեպս, Փաշինյանից հետ չմնալուն: Այո, ընդունենք, որ Ալեն Սիմոնյանն այս հարցում չի ստում և իրավական առումով ճիշտ է ասում` Փաշինյանը և այլք նոր կորոնավիրուսի առնչությամբ Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքի խախտում թույլ չեն տվել: Բայց մի՞թե նոր կորոնավիրուսը բանականություն ունի և մարդուն վարակելուց առաջ կողմնորոշվում է և վարակում միայն խախտում թույլ տվածներին…
ՀՀ բարձրաստիճանավորները ԱՀ-ում գործող կանոնների, կարգի, օրենքի խախտում թույլ չեն տվել, բայց թույլ են տվել համավարակի պայմաններում անվտանգության պահանջների կոպիտ խախտում: Այո, ընդունենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի պարետի սահմանած իրավական այլ ռեժիմ է գործում, որովհետև, ինչպես Ալեն Սիմոնյանն ինքն է ասում, կա իրավիճակի կտրուկ տարբերություն. թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են: Բայց չէ՞ որ ՀՀ-ից այնտեղ գնացած Փաշինյանը և կերուխումի հայաստանյան այլ մասնակիցներ ոչ թե Մարսից կամ Արցախից էին, այլ ՀՀ-ից, Արցախ էին գնացել Հայաստանից, ուր COVID-19-ով հիվանդության հաստատված դեպքերի քանակը, հակառակը, շատ բարձր է` նկատի ունենալով ՀՀ բնակչության թվաքանակը:
Վերը շարադրվածը նշանակում է, որ սոցիալական հեռավորություն չպահպանելով, մանավա՛նդ, լինելով առանց շնչադիմակի, Փաշինյանը կամ հայաստանյան պատվիրակության անդամներից թեկուզ մեկնումեկը, վարակված լինելու պարագայում, հեշտությամբ կարող էր վարակել մյուսներին, նրանց թվում նաև` սեղանի շուրջ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարությանը և հոգևոր առաջնորդին` մեր բոլորի սիրելի Պարգև սրբազանին: Ի՞նչ է, վիրուսն այդ ժամանակ, հաշվի առնելով, որ ոչ թե ՀՀ-ում, այլ Արցախում է գտնվում, ուր այլ կանոններ, կարգ, օրենք են գործում, արգելակելո՞ւ էր իր ընթացքը, խնայելո՞ւ էր սեղանի շուրջ գտնվողներին… Պատկերացնում եք, չէ՞, թե մարազմն ուր է հասել, և ովքեր են մեզ ղեկավարում, պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է լինելու մեր վիճակը, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի:
Դե թող Փաշինյանը հիմա ասի, թե Հայաստանում մարդիկ ինչպե՞ս են հավատալու իրեն և պահպանելու սոցիալական հեռավորություն, ինչը, իրոք, խիստ անհրաժեշտ է, ինչպես և շնչադիմակների օգտագործումը: Պահանջներ, որոնց կատարմանը եթե հասարակությունն ամբողջությամբ հետևի, թերևս դեռ հնարավոր լինի խուսափել աղետից:
Այն, որ այդ պարտադիր պատվաստումները, մասնավորապես` Արևմուտքում կամ նրա ազդեցության տակ գտնվող որևէ պետությունում արտադրվելիք պատվաստանյութով, ունենալու է մարդկության քանակի կրճատման նպատակ` նրանց ամլացնելու, քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտ, շաքարախտ, վիժումներ և (կամ) մեռելածնություն առաջացնելու միջոցով, կարծում ենք, ընթերցողների գոնե մի մասն արդեն իրազեկված է: Ընդ որում, ինչպես սպասելի է, վերոնշյալ հետևանքները կարող են ի հայտ գալ պատվաստումից ոչ թե անմիջապես հետո (հո հիմա՞ր չեն…), այլ ամիսներ կամ տարիներ անց, երբ ինչ-որ բան անելու համար չափազանց ուշ կլինի, իսկ եթե դրանք դրսևորվեն պատվաստումից, ասենք, 10 տարի հետո, գուցե հնարավոր չլինի նաև ապացուցել, քանզի թե՛ քաղցկեղը, թե՛ մյուսները, ինչպես հայտնի է, ունեն բազմաթիվ պատճառներ:
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը Ֆեյսբուք-ի իր էջում օրերս գրել է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիսանում է աշխարհում վակցինաների Gavi ալյանսի խորհրդի անդամ:
Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից:
Gavi-ի պաշտոնական կայքում գրված է, որ կազմակերպության գլխավոր նպատակը պատվաստումների միջոցով ԱՂՔԱՏ երկրներում մարդկանց դիմադրողականության բարձրացումն է:
Չենք թողնելու մեզ և մեր երեխաներին պատվաստես։ Օր առաջ պետք է հեռանաս, Արսեն»։
Մարդիկ, որոնք ասպարեզ են նետել «դավադրության տեսություն» եզրույթը կամ ծաղրում են մարդկության դեմ իրագործվող դավադրության մասին արտահայտվողներին, փորձում վարկաբեկել ճշմարտությունը բարձրաձայնողներին, հենց նրա՛նք են, ովքեր իրականացնում են այդ դավադրությունը կամ կատարում իրականացնողների պատվերը, թեկուզ, կամքը:
«Հիմա, այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է…»,- օրերս հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, գերագույն գլխավոր դեմագոգ Նիկոլ Փաշինյանը:
Ներկա իրավիճակը նոր կորոնավիրուսի նոր բռնկում չէ, այլ եղած բռնկման շարունակությունն ու սաստկացումը, բայց մնացյալի մասով, որ շատ վտանգավոր իրավիճակ է, Փաշինյանը ճիշտ է ասում: Թե՛ հիվանդության, թե՛ մահվան դեպքերն առաջիկայում կտրուկ աճելու են:
Պարզվեց, որ նոր կորոնավիրուսը սովորական շուն չէ, նույնիսկ սովորական գամփռ չէ, բայց միամիտ Նիկոլ Փաշինյանն ու նրա ձեռամբ ՀՀ առողջապահության նախարար կարգված, միամիտ Արսեն Թորոսյանը չգիտեին այդ մասին, ինչի պատճառով հպարտ և ոչ հպարտ քաղաքացիներս ընկել ենք կրակը: Միամի՞տ էին… Չգիտեի՞ն…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ