Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պեկինը մեղադրվում է լրտեսության մեջ

Պեկինը մեղադրվում է լրտեսության մեջ
19.05.2020 | 12:49

ԱՄՆ-ը նախազգուշացրել է չինական արդյունաբերական լրտեսության ալիքի մասին՝ ուղղված Covid-19-ի դեմ պատվաստանյութ մշակող լաբորատորիաների ու հետազոտական ինստիտուտների դեմ և ռիսկերի, որ այդ սպառնալիքը ներկայացնում է աշխատանքի համար: ՀԴԲ-ն և Կիբեռանվտանգության ու ինֆրակառույցների անվտանգության գործակալությունը անասվոր կոմյունիկեում առաջին անգամ Չինաստանն անվանեց այդ ներխուժումների աղբյուր՝ գրում է Ադրիան Ժոլմեսը Le Figaro-ում: Փաստը, որ Չինաստանն անվանված է այդ գրոհների նախաձեռնող, լրացուցիչ ազդանշան է Վաշինգտոնի ու Պեկինի արագ վատացող հարաբերությունների և վիրուսի հետազոտության աշխարհաքաղաքական ու տնտեսական պրոբլեմների կարևորության: Չնշելով կոնկրետ դեպքեր՝ ՀԴԲ-ն հաստատում է, որ դիտարկվել է «կիբեռգործակալների» ներխուժման ու համակարգերը ջարդելու փորձերի մեծացում, որ կապված են ՉԺՀ-ի հետ, կամ ոչ ավանդական գործակալների: Այդ «սուբյեկտները փորձել են անօրինական բացահայտել կամ ստանալ արժեքավոր տեղեկություններ» ինտելեկտուալ սեփականության և առողջապահության մասին, որ առնչություն ունեն պատվաստանյութերին, բուժմանը, Covid-19-ի տեստերին, կազմակերպություններից ու անձնակազմից, որ վիրուսի հետ կապված ուսումնասիրություններ են անում: «Այդ տեղեկատվության հնարավոր գողությունը սպառնալիքի տակ է դնում բուժման հուսալի ու արդյունավետ մեթոդների որոնումը»՝ զգուշացրել է դաշնային գործակալությունը: ՀԴԲ-ն հայտարարել է, որ առաջիկայում ավելի շատ տեղեկություններ կներկայացնի:


Չին-ամերիկյան մրցակցությունը, որ սկսվել է իբրև քարոզչական պատերազմ Covid-19-ի պանդեմիայի պատասխանատվության հարցով, տեղափոխվել է կենսաբանակա ու բժշկական հետազոտությունների ոլորտ: Հուսալի տեստերի մշակումը, հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարևորագույն հարց է հասարակական հարաբերությունների ու առևտրային տեսակետից: Բարձր տեխնոլոգիաների լեզվով այդ սպառնալիքները գնահատվում են իբրև «ընդլայնված մշտական սպառնալիքներ»: Ի տարբերություն ռազմական կազմակերպությունների, բժշկական հետազոտությունների ոլորտը, որտեղ ներգրավված են շատ լաբորատորիաներ, ինստիտուտներ ու ձեռնարկություններ, որտեղ տեղակատվության փոխանակումը հաճախ տեղի է ունենում չպաշտպանված խողովակներով, հատկապես խոցելի է լրտեսության համար: Հետազոտական կազմակերպությունները հիմա նույնիսկ ավելի հաճախ ստիպված են օգտագործել հեռավար աշխատանքը և տեսակոնֆերանսները, որ նրանց հատկապես խոցելի է դարձնում ներխուժումների համար: ՀԴԲ-ն նախազգուշացրել է վիրուսների ոլորտում հետազոտություններ անող կազմակերպություններին, որ իրենց գործունեությունը հարուցում է «բարձր հետաքրքրություն ու բարձր կիբեռակտիվություն»: Գործակալությունը նրանց խորհուրդ է տալիս վերացնել սերվերների խոցելիությունը, որոնց միացված են, վերլուծել ոչնորմալ գործողությունները, ուժեղացնել նույնականացման միջոցառումները և անհրաժեշտության դեպքում կասեցնել անսովոր ակտիվ օգտատերերի մուտքը: Անցյալ ամիս Կիբեռանվտանգության և ինֆրակառույցների անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է Zoom տեսակոնֆերանսկապի համակարգի խոցելիության մասին, ցույց տալով չինական ընկերության սերվերների թույլ տեղերը: Չնայած նախազգուշացումներին՝ Պետդեպարտամենտը և նույնիսկ Պենտագոնը հաճախ շարունակում են օգտագործել կապի այդ տեսակը:
Ադրիան Ժոլմես, Le Figaro


Հ.Գ. Չինաստանի նախագահ Սի Ձինպինն ասել է, որ Չինաստանը ժամանակին և առանց հապաղելու ԱՀԿ-ին տեղեկացրել է կորոնավիրուսային վարակի բռնկման մասին: Մայիսի 18-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացման ժամանակ նա ասել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է բաց, թափանցիկ և պատասխանատու լինելու սկզբունքներին: ԱՀԿ-ն և այլ երկրներ ժամանակին տեղեկատվություն են ստացել համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ, ժամանակին հրապարակվել է վիրուսի գեների հերթականությունը, ընդգծել է Սի Ձինպինը: Ինքնին հասկանալի է, որ Չինաստանը հերքելու է նաև լրտեսության մեղադրանքը: Իվերջո, ամերիկացիները իրենց ուսումնասիրությունների շուրջ բարձրացրած աղմուկը ծառայեցնում են քաղաքական խնդիրների լուծմանը: ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, ԵՄ-ն բազմիցս են հայտարարություններ արել կորոնավարակի բուժման մեթոդների ու պատվաստանյութի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ անհրաժեշտության մասին: Պատվաստանյութի վրա աշխատում են բազում երկրներ, բազում լաբորատորիաներ, միանշանակ է, որ մեծ փողեր են պտտվում և յուրաքանչյուր երկիր ձգտում է առաջինը շահույթ ստանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ