Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չունի: «Սիրիայի հարցով նույնիսկ եթե տարբեր ոլորտներում համաձայնություն չլինի, էներգետիկ ոլորտում խնդիրներ չեն լինի, որովհետև դա ռազմավարական հարց է: Ռուսաստանի Դաշնության հետ լուրջ կապեր ունենք և գիտակցում ենք, որ այս երկու երկրների հետ էլ պետք է զգուշությամբ գործել: Որևէ դժվարություն այս հարցում չենք կանխատեսում»,-ասել է նախարարը: