Միացյալ Նահանգները համոզված է, որ Սիրիայում բռնությունների աճը վկայում է, որ նախագահ Բաշար Ասադը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Նա նաև նշել է, որ Ասադն ինքն է ստեղծում համապատասխան պայմաններ իշխանությունը կորցնելու համար` ուժ կիրառելով իր երկրի քաղաքացիների նկատմամբ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, ում կողմից էլ այն կիրառվի: