Երկու պաղեստինցի է զոհվել այս գիշեր Գազայի հատվածին Իսրայելի հասցրած ավիահարվածից:
Իսրայելի իշխանությունները նշում են, որ Գազայի հատվածի կենտրոնական շրջանները ենթարկվել են հարձակման` ի պատասխան Իսրայելի հարավային տարածքների հրթիռակոծման:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձինք, ենթադրաբար հրեաներ, հրի են մատնել Հորդանանի արևմտյան ափի գյուղերից մեկում գտնվող պաղեստինյան մի մզկիթ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դատապարտել է մզկիթի վրա կատարված հարձակումը` անվանելով այն անպատասխանատվության և անհանդուրժողականության դրսևորում: