ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
  • -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    12.07.2013| 12:12
    Հաճելի է, որ թերթի հեղինակներից մեկը լինելու պատիվն ունեմ։ Տպագրվել եմ տարբեր թերթերում, բայց դա եղել է փնտրտուքի պես մի բան։ «Իրատեսը» հաճելիորեն զարմացրեց իր լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղեցիկ, մաքուր, հյութեղ ու կենդանի հայերենով. թերթը կարդացողը վստահաբար կարող է սովորել լեզվաոճական գեղեցիկ, ճիշտ և սրամիտ դարձվածներ, հայերենի ճկուն շարադասություն և այնքան չարչրկված ու արհամարհված կետադրություն։ Գուցե որոշ մարդիկ ասեն, թե այսօր դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ապրում ենք քաղաքական, ես կասեի` պատմական բուռն և ճակատագրական ժամանակներում, կարևորը թերթի բովանդակությունն է, գաղափարական, փիլիսոփայական ուղղվածությունը։ Միանգամայն ճիշտ է։
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    11.07.2013| 11:44
    Այս արտահայտությունը վերջին օրերին հաճախ ես լսում: Պատճառը գազի թանկացումն է, որը հանգեցրել է նաև մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների թանկացմանը: Երբ զերծ ես մնում զգացմունքայնությունից և փորձում ես երևույթը դիտարկել սթափ, հասկանում և ընդունում ես, որ այն, ինչ կատարվում է, ինչ- որ չափով օրինաչափ է: Գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, ու տնտեսվարող սուբյեկտը նույնպես պետք է թանկացնի իր արտադրանքը կամ ծառայությունը, քանի որ թանկանում է դրանց ինքնարժեքը: Ու այդ ամենը պետք է փոխհատուցի շարքային սպառողը:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    10.07.2013| 16:39
    Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վարկաբեկման գործընթաց

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վարկաբեկման գործընթաց

    08.07.2013| 18:29
    Քաղաքական գործընթացների մեջ կուսակցությունները, որպես գործիք, ժամանակին ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:
  • Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ. Հանգիստ թողեք հանգուցյալներին

    Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ. Հանգիստ թողեք հանգուցյալներին

    07.07.2013| 22:30
    Համացանցում այսօր հանդիպեցի ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գնահատականին. «Մի՞թե պոռնկություն չէ գնալ մի քանի տարի առաջ զոհված զինվորի ծնողին հարցնել, թե ինչպե՞ս կնշեր ձեր որդին Վարդավառը, եթե կենդանի լիներ»:
  • Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը

    Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը

    07.07.2013| 15:05
    Արտավազդ Փելեշյանը նկարահանում է «Մեր դարը» ֆիլմը`երկրային ձգողականությունը հաղթահարելու մասին: Մարդկության թռիչքների և անկումների պատմություն, տեխնիկական քաղաքակրթության գլխապտույտ վազք`առաջին սավառնակներից մինչև լուսնային վայրէջք: Եվ մարդը`այդ քաղաքակրթության երկաթե երիվարին հեծած:
  • Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»

    Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»

    06.07.2013| 15:10
    Այսօր կեօրին համաժողովի հյուրերը «Անի» հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել:
  • Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հյուսիսի արջին «եղբայր»  ենք համարում

    Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հյուսիսի արջին «եղբայր» ենք համարում

    06.07.2013| 13:44
    Պարզամիտ ժողովուրդ ենք: Մոռացած Մոսկվայի՝ Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակողական զենք վաճառելու հարցը, Չարիքի կայսրության ու նրա քղանցքից ամուր բռնած մեր իշխանիկների մունջ պահվածքի հանդեպ ատելություն, զայրույթ բորբոքելու փոխարեն մոլդավուհու վրա ենք թափում մաղձը:
  • Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Դե «կրեք» այստեղից մարդկանց, տարեք ձեր ռուսաստանները

    Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Դե «կրեք» այստեղից մարդկանց, տարեք ձեր ռուսաստանները

    05.07.2013| 14:33
    Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Բոլորը բերանները ջուր են առել ու լռում են, ավելի ճիշտ, գերադասում են չխոսել: Խոսելուց էլ այնպես են հիմնավորում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որ սիրտդ խառնում է: Ավելի հետաքրքիր է «Ռուսաստանի հայերի միության» վիճակը:
  • Շամպինիոնի օգուտն ու վնասը

    Շամպինիոնի օգուտն ու վնասը

    05.07.2013| 12:20
    Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում: Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի: