ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Մշակութային քյանդրբազություն»

«Մշակութային քյանդրբազություն»
10.03.2024 | 16:40

2016 թվականին, երբ Բաքվում առաջին անգամ պիտի անցկացվեր «Ֆորմուլա-1» միջազգային մրցաշարը, որպեսզի բացման արարողությանը շուք հաղորդվեր և աշխարհին էլ Ադրբեջանը ներկայանար որպես առաջադեմ, մարդկությանը տաղանդներ տված երկիր, դռնեդուռ ընկան ու, վերջապես , Ֆրանսիայից գտան բերեցին ֆրանսիացի հռչակավոր կինոդերասան Ռոբեր Հոսեյնին։ Եվ էս մարդու հոգու վրա էնպես նստեցին, որ նա բացման ժամանակ իր ելույթում նշեց (ախր, դրա համար էին բերել), որ ինքը ադրբեջանական արմատներ ունի։ Դրանից հինգ տարի առաջ Երևանում բացվել էր Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը։ Բաքուն դա հենց այնպես կուլ տալ չէր կարող։ Ու մի ընթացք Բաքուն էյֆորիայի մեջ էր. վերջապես Ադրբեջանն էլ ունի աշխարհահռչակ անձնավորություն, որի ադրբեջանցի լինելու մասին մինչ այդ օրը զարմանալիորեն Բաքուն նույնիսկ ծպտուն չէր հանել, և այդ մարդը հայտարարեց իր ադրբեջանական ծագման մասին։ Բաքուն, սակայն, լռության մատնեց բազմաթիվ փաստեր, օրինակ, այն, որ դերասանի հայրը ' Ամինուլլահ Հուսեյնովը ծնվել էր Սամարղանդում, որի ծնողները Պարսկաստանի Ադրբեջան նահանգից էին։ Բաքվում լռության տվեցին և այն, որ դերասանի հայրը ընդունեց քրիստոնեություն, ու Ամինուլլահը դարձավ Անդրե Հոսեյն, ով տեղափոխվեց Փարիզ, ամուսնացավ հրեուհի Աննա Մինևսկայայի հետ։ Փարիզում էլ 1927 թվին ծնվեց Ռոբեր (իսկական անունն է Աբրահամ) Հոսեյնը, որի լավագույն դերակատարումներից մեկը «Անժելիկան՝ հրեշտակների մարկիզուհի» ֆիլմում կոմս Ժոֆրեյ Դը Պեյրակի կերպարն է։ Մի ժամանակ այս դերասանը (սա էլ՝ ի միջի այլոց) եղել է Մարինա Վլադիի ամուսինը։ Ինչևէ։ Բաքվի հրճվանքը, սակայն, երկար չտևեց, քանի որ ուղտ Իլհամի ակնկալիքը արձագանք չունեցավ աշխարհում։ Եվ ունենալ չէր կարող, քանի որ իր կինոկարիերան ավարտած 89-ամյա զառամյալ ծերունու հայտարարությունը Ադրբեջանի մշակութային վարկանիշը չէր կարող բարձրացնել։ Եվ, չնսեմացնելով Ռ. Հոսեյնի տաղանդը, անկեղծորեն պիտի նշեմ, որ նա ֆրանսիական կինոարվեստում ամենևին էլ առաջին մեծության դերասաններից չէ, քանի որ կա Ժերար Ֆիլիպ, Ժան Գաբեն, Լուի Դը Ֆյունես, Ֆերնանդել... չշարունակեմ։ Մինչդեռ (հատուկ նշում եմ ուղտ Իլհամի համար) ֆրանսիական երգարվեստի բոլոր ժամանակների անգերազանցելի հինգ գագաթներն են Մորիս Շվալյեն, Էդիտ Պիաֆը, Շառլ Տրենեն, Շառլ Ազնավուրը, Իվ Մոնտանը։ Սա միայն իմ կարծիքը չէ։ Եվ ո՞վ կպնդի հակառակը, որ ուղտ Իլհամը Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին ավերել է, չկարողանալով զսպել իր ներսում կուտակված մաղձը՝ գիտակցելով իր ժողովրդի կիսավայրենի էությունը։ Այնպես որ, ուղտ Իլհամ, արձան ջարդելով երբեք Ազնավուրի փառքին մի բիծ անգամ թողնել չես կարող։ Ընդամենը ցույց տվեցիր քո ոչնչությունը , քո մժեղ լինելը՝ նույնիսկ մի կիսանդրու համեմատ։

Հ.Գ. Եթե մենք ջարդած լինեինք մի ադրբեջանցու արձան, ով հայտնի է թեկուզ միայն իրենց գյուղում, հիմա Իլհամի ոհմակը աշխարհով մեկ պոռնիկի վայնասուն էր հանել, մինչդեռ մենք, Թումանյանի ասած, բերանը կապած սարի անասունի պես լուռ ենք, անտարբեր՝ ոչ միայն աշխարհահռչակ մեր հայրենակցի արձանի ոչնչացվելու նկատմամբ, այլև մեր երկրի հանձնվող տարածքների, մեր մշակույթի, մեր ճակատագրի ու ապագայի նկատմամբ։ Քեզ ի՞նչ է պատահել, հայ ժողովուրդ։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6962

Մեկնաբանություններ