03.04.2020|
00:46
Կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային փսիխոզը, որը, ըստ էության, աստիճանաբար կլանում է աշխարհի տարբեր անկյուններ, ստվերում է բոլոր այլ իրադարձությունները ոչ միայն աշխարհաքաղաքական նշանակության, այլև երկրորդական և երրորդական պլան է մղում ներքաղաքական թեմաները։ Շատերին նույնիսկ թվում է, թե այն, ինչ ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ շատ արդիական էր, այլևս որևէ ակտուալություն չի ունենալու, և այժմ բոլորը հետևում են կորոնավիրուսի հետ կապված հերթական վիճակագրությանը, աճող կամ նվազող թվերին։