Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Տպավորություն է, որ գործ ունենք Արհեստական բանականության հայկական տարբերակի հետ

Տպավորություն է, որ գործ ունենք Արհեստական բանականության հայկական տարբերակի հետ
26.03.2024 | 16:19

Նիկոլի արարքները, ֆորմալ լոգիկայի տեսանկյունից, ունեն սեփական հիմնավորումը․ «Մեր նպատակը անվտանգությունն է: Անվտանգության սպառնալիքը պատերազմն է: Որպեսզի չլինի պատերազմ, մենք պետք է հանձնենք երկիրը»: Կամ. «Ադրբեջանցիները ցանկանում են գրավել մեր երկիրը: Երկիրը գրավելու համար նրանք կարող են սպանել մարդկանց: Որպեսզի մարդիկ կենդանի մնան, մենք պետք է հանձնենք տարածքները» և այլն։

Նման «տրամաբանական կառույցները» ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ մարդկային, ո՛չ էլ քաղաքական տրամաբանության հետ։ Նիկոլը չի հասկանում, որ մարդկանց տուն է պետք ապրելու համար , հող է պետք, Հայրենիք է պետք։ Չի հասկանում նաև, որ իր առաջնահերթ խնդիրը հենց այդ տունը, հողն ու Հայրենիքը ապահովելն է, ոչ թե այն հանձնելը։

Տպավորություն կա, որ մենք գործ ունենք Արհեստական բանականության հայկական տարբերակի հետ։ Հայտնի է, որ ԱԲ հայկական տարբերակով ոչ ոք լրջորեն չի զբաղվել, այնտեղ այնքան խոռոչներ ու բացթողումներ կան, որ այն պարզապես չի աշխատում։ Ազիմովը մի գրվածք ունի այն մասին, թե ինչպես ռոբոտների առջև խնդիր է դրվում՝ թույլ չտալ, որ մարդիկ սպանեն մարդկանց, դրա համար էլ իրենք են սպանում մարդկանց, որ մարդիկ չսպանեն մարդկանց։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ