Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Նիկոլի «մյունխենյան» հերթական սուտը Բաքուն հերքել է դեռ 2016-ին

Նիկոլի «մյունխենյան» հերթական սուտը Բաքուն հերքել է դեռ 2016-ին
21.02.2024 | 11:02

Մյունխենահայության հետ հանդիպում կոչված ֆարսի ժամանակ Նիկոլ Անհողը սեփական դավաճանությունը, թուրքերին ծառայելը և Արցախն Ադրբեջանին նվիրելը բացատրելու համար հայտարարեց, թե իբր Արցախի ինքնորոշման հարցում միջազգաին հանրությունը մեզ մենակ է թողել:

Հետաքրքիր է, նախ՝ «միջազգային հանրություն» ասելով Ալիևի սպասարկու Նիկոլն ու՞մ նկատի ունի:

Երկրորդը՝ նա բացահայտ ստում է, քանի որ 2016-ի հոկտեմբերի 7-ին համացանցը պայթեցրեց Ադրբեջանի բռնապետի անկեղծությունները կառավարության նիստի ժամանակ, երբ վերջինս բացահայտել էր, որ «Ադրբեջանին ՍՏԻՊՈՒՄ են ճանաչել Արցախի անկախությունը»:

Համոզված եմ՝ կապիտուլյանտ ոչնչությունը շատ լավ տեղյակ է Ալիևի այս անկեղծությունների մասին: Երևի բոլորն են հասկանում, որ Ադրբեջանին ստիպում էին Արցախի անկախությունը ճանաչել ՀԵՆՑ այդ «միջազգային հանրության» ներկայացուցիչները, այլ ոչ թե, օրինակ, Սոմալին կամ Լեսոտոն:

Փաստորեն Ալիևն այս թեմայի վերաբերյալ դեռ 2016-ից է հերքում ներկայումս Նիկոլի կողմից արտաբերվող կեղծիքները և ստերը:

Ավելին, պարզվում է, որ Նիկոլը դեռ 2016-ին էր բացահայտում իր դավաճան, հակահայ և «թուրքից թուրք լինելը»:

ՈՒշադրություն դարձրեք նույն օրը և նույն իրադարձության վերաբերյալ ալիևյան haqqin. az կայքում տեղադրված հոդվածի և նիկոլական ընտանեկան կայքում տեղադրված հոդվածի վերնագրերին: Մինչ ալիևյան կայքը շատ պարզ բացահայտում է, որ Ադրբեջանին ՍՏԻՊՈՒՄ են ճանաչել Արցախի անկախությունը, նիկոլական կայքը ՍՏԻՊԵԼ բառից առաջ «ՓՈՐՁՈՒՄ» են բառն է տեղադրում՝ մեղմելով Ալիևի հակաադրբեջանական ելույթը:

Նիկոլի մյունխենյան հակահայ զառանցաքները ևս մեկ ապացույց են, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հակահայ է և ադրբեջանցիներից ավելի շատ է պաշտպանում Բաքվի շահերը, այդ անպատվաբեր գործն անելով դեռ իշխանության գալուց առաջ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ